ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւլրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-274-23.05.2008-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Արմեն Ռոստոմյանի եւ Գագիկ Ծառուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւլրացումներ կատարելու մասինՀայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Փորձաքննության ընթացքում ուսումնասիրվել է Նախագծի մշակման աշխատանքների հիմքում դրված Եվրոպայի Խորհրդի ԽորհրդարանականՎեհաժողովի «Ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության իրավունքների եւ պարտականությունների ընթացակարգային ուղենիշները» 1601 (2008) բանաձեւը (այսուհետ` Բանաձեւ), ինչպես նաեւ ԱՊՀ եւ մի շարք երկրների պառլամենտների կանոնակարգերը:

Ստորեւ ներկայացվում է Վարչության կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածի պահանջներին համապատասխան:

2. Որպես առաջարկության հիմնավորում, հեղինակները հաշվի են առել միջազգային իրավակիրառական պրակտիկայում առկա այն մոտեցումը, ըստ որի` քաղաքական ուժն ընդդիմադիր է համարվում, եթե նա Կառավարության կազմում ընդգրկված չէ:

Մինչդեռ, որպես կանոն, ընդդիմությունը ձեւավորվում է մինչ այդ եւ որպես խորհրդարանական խմբակցություն (կազմավորված առանձին կուսակցության կամ կուսակցության դաշինքի ձեւով) ստեղծվում է ընտրությունների արդյունքում, երբ ձեւավորվում է իշխանության մարմինները` իբրեւ ընտրողների մեծամասնության կողմնակիցներ, իսկ մյուսները` իբրեւ փոքրամասնություն, որը սակայն չի զրկվում տեսակետ արտահայտելու իրավունքից եւ շարունակում է դրանք հիմնավորել, հանդես է գալիս լուծումներիայլընտրանքային առաջարկությամբ, դրսեւորում էբազմակարծություն, հասարակությանը եւ իշխանություններին է ներկայացնում իշխանությունների սխալները` քննադատելով նրա վարած քաղաքականությունը` հաջորդ ընտրություններում ընդդիմությունից իշխանության վերածվելու հնարավորություն ստանալու ակնկալիքով:

Նախագծի1-ին հոդվածից ենթադրվում է, որ միայն խմբակցությունը կարող է համարվել ընդդիմադիր, այն էլ միայն այն դեպքում, եթե մինչեւ Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալը խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում (4-րդ գումարման ընթացքում սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող Ազգային ժողովի նիստում) հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ եւ խմբակցությունը ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցության որեւէ անդամ ընդգրկված չէ Կառավարության կազմում:

Ստացվում է, որ,որեւէ խմբակցության ղեկավարի կամ քարտուղարիանփութության կամ համապատասխան նիստին բացակայելու կամ այդպիսի հայտարարությամբ հանդես գալու ցանկություն չունենալու դեպքում (հարգելի կամ անհարգելի) խմբակցությունը նույնպես չի կարող համարվել ընդդիմադիր, եթե նույնիսկայդ խմբակցության որեւէ անդամ ընդգրկված չէ Կառավարության կազմում, քանի որ երկու պայմաններն էլ իրարից բաժանված են «եւ» շաղկապով, այսինքն, այս դեպքում, ընդդիմադիր լինելու համար երկու պայմանների առկայությունն էլ ըստ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասիպարտադիր են:

Այդ կերպ, փաստորեն, ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ հանդես չգալու դեպքումխմբակցությունը զրկվում է նաեւընդդիմադիր խմբակցության համար Օրենքով սահմանված երաշխիքներից, որից էլ ենթադրվում է նաեւ, որ եթե որեւէ խմբակցություն ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ հանդես չգա մեխանիկորեն դառնում է քաղաքական մեծամասնության մաս եւ (նույնիսկ Կառավարության ծրագրին դեմ քվեարկելուց հետո) կարող է պահանջել համապատասխան տեղեր Կառավարությունում կամ առնվազն կառավարման այլ մարմիններում (Հարկային պետական տեսչություն, Մաքսային պետական կոմիտե, Ոստիկանություն եւ այլն:):

Մեր դիտարկմամբ Նախագծում ընդդիմության վերաբերյալ տրված հասկացությունը որոշակի սահմաններ է ընդգծում ընդդիմության եւ ընդդիմություն կոչվելու համար, մինչդեռ ընդդիմության գործունեությունն ինքնանպատակ չէ, հետամուտ է հասարակության ընդհանրական շահերի պաշտպանությանը եւ նպատակների իրագործմանն ու որպես այդպիսին դառնում է հասարակական առաջընթացն ապահովող անհրաժեշտ գործոն, քանի որ ընդդիմությունը, անկախ նրա հանդուրժողական, արմատական, կառուցողական կամ ապակառուցողական (ավերիչ) լինելուց, ժողովրդավարական հասարակրգում դիտվում է իբրեւ հասարակական քաղաքական կյանքի անհրաժեշտ բաղադրատար, որը հնարավորություն է տալիս տարբեր հիմնախնդիրների առնչությամբ արտահայտել նաեւ պաշտոնական տեսակետից տարբերվող տեսակետ` այլընտրանքային տարբերակ:

Բացի այդ, մեկ այլ տեսանկյունից, առաջարկվող սահմանումն ինքը վեր է ածվում Ազգային ժողովի գործունեության ընթացքում ընդդիմության շարքերի ընդլայնման գործընթացը սահմանափակող երեւույթի, այն առումով, որ Ազգային ժողովը կորցնում է պատգամավորական տեղերի բաշխվածության ճկունությունը (քանի որ պահպանվում է պատգամավորի իրավունքը դուրս գալու ցանկացած խմբակցությունից կամ ընդգրկվել, եթե մեծամասնական ընտրակարգով ընտրվել է կուսակցության կամ դաշինք կազմած կուսակցությունների առաջադրմամբ):

Նկատի ունենալով, որ Ազգային ժողովում բացիխմբակցություններից կարող են կազմավորվել նաեւ պատգամավորական խմբեր` այդ թվում ընդդիմադիր, ուստի Նախագիծը ներկայացված տեսքով ընդունվելու դեպքում կարող է խախտվել խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի, ինչպես նաեւ պատգամավորներիիրավահավասարության սկզբունքը:

Այդ կապակցությամբ առաջարկում ենքքննարկել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի ձեւակերպումը եւհիմքում դնելոչ թե մինչեւ Կառավարության ծրագրին հավանություն տալը ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ հանդեսգալը կամ Կառավարության կազմում ընդգրկված չլինելը, այլԿառավարության ծրագրին համաձայն չլինելու դեպքում ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ հանդեսգալը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետում առաջարկում ենք հանել «մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտ» բառակապակցությունը:

Միաժամանակ նույն հոդվածի 2-րդ կետով մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնների բաշխման համար խմբակցության գործակցի (Գխ) հաշվարկման համար առաջարկվել է հերթական պաշտոնի համար խմբակցության գործակիցը (Պխ) հաշվելիս հիմք համարել թեկնածու առաջադրելու իրավունքով խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնների ընդհանուր թիվը: Սակայն անհրաժեշտ է նկատել, որ Նախագծում չի տրվում այն հարցի լուծումը, թե ի սկզբանե ինչպես պետք է հաշվվեն խնդրո առարկա պաշտոնները, ընդ որում, դրանց թվի սահմաններում որքան պետք է վերապահվի ոչ ընդդիմադիր խմբակցությանը:

Այս առումով առաջարկում ենք քննարկել «Մշտական հանձնաժողովների նախագահների կամ նրանց տեղակալների պաշտոնները բաշխվում են խորհրդարանական խմբակցությունների միջեւ համամասնական ներկայացուց՟չականության հիման վրա` յուրաքանչյուր խմբակցությանը վերապահելով մշտական հանձնաժողովի նախագահի եւ նախագահի տեղակալի առնվազն մեկական պաշտոն:» դրույթը լրացնելու մասին հարցը, որը համահունչ կլինի ԵԽԽՎ-ի 1601 (2008) Բանաձեւի 2.5.1 կետում ամրագրված սկզբունքին:

4. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվում է խմբակցության կողմից մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի առաջադրման ընթացակարգի մասին դրույթը (Նախագծի 7-րդ հոդված) ուժի մեջ դնել Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից, սակայն Նախագծի 2-րդ հոդվածը, որով ամրագրվում է խմբակցություններին տվյալ պաշտոնի առաջադրման իրավունքը, ուժի մեջ է մտնելուօրենքի պաշտոնական հրապարամանը հաջորդող տասներորդ օրվանից: Առաջարկում ենք քննարկել առկա հակասությունը վերացնելու հարցը եւ Նախագծի 10-րդ հոդվածը «7-րդ» բառից առաջ «4-րդ» բառի փոխարեն լրացնել «2-րդ» բառով:

5. Նախագծի 9-րդ հոդվածում առաջարկում ենք քննարկել «5-րդ եւ 7-րդ կետերով» բառերը «5-րդ եւ 7-րդ մասերով» բառերով փոխարինելու հարցը:

Նախագծի վերաբերյալ առկա են նաեւ այլ առաջարկություններ, որոնք կարող են քննարկվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ս.Յուզբաշյան

Ա.Քոչարյան