ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-276-27.05.2008-ՍԱ-010/0)
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել էՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծությանվարչությունում:
Փորձաքննության ընթացքում ուսումնասիրվել է Նախագծիմշակման աշխատանքների հիմքում դրված «1951 թվականի նոյեմբերին ստորագրված (1979 թվականի նոյեմբերին եւ 1997 թվականի նոյեմբերին) Բույսերի միջազգային պաշտպանության մասին կոնվենցիան», Հայաստանի Հանրապետության կառավարության եւ մի շարք պետությունների միջեւ բույսերի պաշտպանության կարանտինի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրերը եւ բույսերի պաշտպանության կարանտինի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները:
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածի պահանջներին համապատասխան եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծով առաջարկվել է Օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածների « բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել « բուսասանիտարիայի » բառով, քանի որ այն վերաբերում է բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության բնագավառին:Այդ կապակցությամբ առաջարկում ենքՕրենքի15-րդ հոդվածի 8-րդ կետի « բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը նույնպես փոխարինել « բուսասանիտարիայի » բառով:
2.Անհրաժեշտ է Նախագծի 9-րդ հոդվածի«6-րդ հոդվածի»բառերը փոխարինել «Օրենքի 6-րդ հոդվածի» բառերով:
3. Նկատի ունենալով, որ Նախագծով առաջարկվել է Օրենքիամբողջ տեքստում « բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության » բառերը փոխարինել « բուսասանիտարական » բառով, ուստիառաջարկում ենք քննարկելՕրենքի5-րդ հոդվածի 9-րդ կետի « բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության » բառերը « բուսասանիտարական » բառովփոխարինելուհարցը:
4. Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին կետովառաջարկվել է Օրենքի 18-րդ հոդվածի « լիազորված » բառը փոխարինել « լիազոր » բառով: Մինչդեռ, Օրենքի տեքստի բազմաթիվ հոդվածներում ամրագրված է « լիազորված » բառը: Այդ կապակցությամբ առաջարկում ենքքննարկել Օրենքի ամբողջ տեքստում ամրագրված « լիազորված » բառը« լիազոր » բառով փոխարինելու հարցը:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ս. Յուզբաշյան
Յու. Խալաթյան
Ս. Համբարձումյան
Ա. Սարգսյան