ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-279-30.05.2008-ՏՀ-01 0 /0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Նռանյանի, Ա. Աղաբեկյանի եւ Ա. Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծությանվարչությունում:

Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ նկատառումները:

1. Նախագծի վերնագրում «լրացում» բառն անհրաժեշտ է փոխարինել « լրացումներ» բառով, քանի որ Նախագծի տեքստում առաջարկվում է կատարել մ եկից ավելի լրացումներ:

2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37 -րդ հոդվածի 6 -րդ եւ 7 -րդ մասերին համապատասխանության տեսանկյունից, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 5-րդ եւ 6-րդ կետերում ամրագրված դրույթները քննարկել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի 13-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի համատեքստում :

3. Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ Ա ԶԳԱՅԻՆ Ժ ՈՂՈՎՒ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ` Ա.Դանիելյան

Ա.Գալստյան