ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնա՟ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաս՟տանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Պ-288-13.06.2008-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հրանուշ Հակոբյանի, Կարեն Կարապետյանի, Նաիրա Զոհրաբյանի, Հեղինե Բիշարյանի, Լիլիթ Գալստյանի եւ Անահիտ Բախշյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգովներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետությանօրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատաս՟խան:

1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 1-ին հոդվածներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, այն է` նշել փոփոխվող օրենքի լրիվ անվանումը, հետեւյալ հաջորդականությամբ ներառելով օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը:

2. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 2-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Սույն օրենք ն ուժի մեջ է մտում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:», որը համահունչ է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածին:

3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Օրենքի 19-րդ հոդվածը ավելացնել 10-րդ կետով: Առաջարկվող լրացումը ըստ ոլորտային նշանակության համապատաս՟խանում է Օրենքի 19-րդ հոդվածի «9.Հեռահաղորդակցության բնագավառ» վերտառությամբ կետին: Այդ կապակցությամբ առաջարկում ենք լրացումը կատարել համապատասխան տեղում:

Այլ դիտողություններ եւ առաջարկություննեեր չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ` Ս.Յուզբաշյան

Ս.Համբարձումյան

Ա. Հարությունյան