Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-299-26.06.2008-ՏՏ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

I. « Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվում է « Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաեւ Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել. « Մրցույթին մաuնակցելու վերաբերյալ դիմումի մերժման մաuին որոշումը կարող է բողոքարկվել կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին, որը համապատաuխան որոշում է կայացնում եռoրյա ժամկետում: Մրցույթին մաuնակցելու վերաբերյալ դիմումի մերժման մաuին որոշումը դատական կարգով բողոքարկելու դեպքում դատարանը պարտավոր է եռoրյա ժամկետում որոշում կայացնել: Որոշումը բողոքարկման ենթակա չէ»: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպես պետք է կա ր գավորվ ի դիմումի մերժման հարցը:

2. Նախագծի 13-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ պարբերությունը շարադրել նոր` հետեւյալ բովանդակությամբ. «Մրցույթի հաղթող է ճանաչվում մրցութային հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմից դրական բալերով գնահատված այն մասնակիցը, որի ստացած դրական բալերի հանրագումարը առավելագույնն է:Եթե երկու կամ ավելի մասնակիցներ հավաքել են դրական բալերի առավելագույն հավասար հանրագումար, ապա նրանցից հաղթող է ճանաչվում թեստային փուլում առավել բարձր միավորներ հավաքած մասնակիցը (առավել բարձր հավասար միավորներ հավաքած մասնակիցները)»: Առաջարկում ենք այստեղ ավելացնել նաեւ թեստային փուլում հավասար միավորներ հավաքած լինելու հանգամանքը, որից հետո հաշվի կառնվի աշխատանքային ստաժը:

3. Նախագծի 21-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 19-րդ հոդվածից հանել համայնքային ծառայողի սեփական ցանկությամբ ատեստավորվելու դրույթը: Առաջարկում ենք լրացուցիչ քննարկել սույն փոփոխության նպատակահարմարությունն այն փաստի հաշվառմամբ, որ առաջարկի ընդունման դեպքում կարող է անհամաչափություն առաջանալ հանրային ծառայության մյուս բոլոր տարատեսակները կարգավորող օրենքների համանման իրավանորմերի հետ, որոնցում ծառայողի սեփական ցանկությամբ ատեստավորվելու դրույթն առկա է:

4. Նշենք, որ գործող օրենքում եւ ներկայացված օրենքի նախագծում խոսքը գնում է 1000-ից պակաս եւ 15000-ից ավել բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի մասին: Իսկ 1000-15000 բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի գործառույթների կարգավորման առումով իրավական անորոշություն է առաջանում:

II. Նախագծերի փաթեթը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) պահանջներին համապատասխանեցնելու տեսանկյունից առաջարկում ենք`

1. ապահովել Օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխանություն, այն է` օրենքի հոդվածները` մասերի, պարբերությունների, կետերի եւ ենթակետերի բաժանելու վերաբերյալ օրենքի պահանջի կատարում,

2. ապահովել Օրենքի 46-րդ հոդվածի պահանջների կատարում եւ միասնականացնել Նախագծերի փաթեթի մաս կազմող բոլոր առանձին օրենքների նախագծերի` օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթների իրավական կարգավորումը:

Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Կատարողներ`

Մ.Հակոբյան
Ս.Յուզբաշյան
Ս.Համբարձումյան