ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-307-25.07.2008-ՏՀ-010/0) վերաբերյա լ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք նախագիծը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության իրավանորմի պահանջը` առաջարկում ենք քննարկել Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը օրենքի հրապարակաման օրվան հաջորդող տասներորդ օրվանից սահմանելու հարցը:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Գ.Սաֆարյան
Ա.Մխիթարյան