ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-329-17.09.2008-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Լիլիթ Գալստյանի, Արա Նռանյանի, Արմեն Ռոստոմյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արտյուշա Շահբազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգովներկայացված «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

1. Նախագծի 1-ին հոդվածը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի2-րդ մասի պահանջին եւ շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`»:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է օրենքի 2-րդ հոդվածի վերջում ավելացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ`

«Արգելվում է

1) Հայաստանի Հանրապետության զինանշանի, սույն օրենքով սահմանված, պատկերի, դրա կառուցվածքի, ինչպես նաեւ գույների փոփոխումը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված միագույն օգտագործման դեպքերի.

2) Հայաստանի Հանրապետության զինանշանի, սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատկերի կամ դրա բաղադրիչների պատճենահանած գործածումը այլ զինանշաններում, տարբերանշաններում կամ խորհրդանիշերում:»:

Նախագծի ընդունումը այս տեսքով սահմանում է Հայաստանի Հանրապետության զինանշանի կառուցվածքային, պատկերային, գունային եւ այլ զինանշաններում, տարբերանշաններում կամ խորհրդանիշերումօգտագործման արգելքը, սակայն այն չի կարող հիմքեր ստեղծել ՀՀ քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության համար, քանի որ նշված հոդվածը պատասխանատվություն է սահմանում Հայաuտանի Հանրապետության զինանշանը եւ այլ պետական խորհրդանիշերն անարգելու համար, որը մեկնաբանվում է որպես զինանշանի վրա ցինիկ, լկտի գրվածքներ ու նկարներ կատարելը, զինանշանը պոկելը, ջարդելը, ոտքերով տրորելը, այրելը, որոնք փաստորենվիրավորում են քաղաքացիների հայրենասիրական եւ բարոյական զգացմունքները:

Օրենքի նախագիծը քննարկելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին», «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները համակարգային առումով ընդգրկում են դրանք գործածելու,օգտագործելու, տեղադրելու, կատարելու թույլատրող նորմեր, որից էլ ենթադրվում է, որ մյուս` ուղղակի դիտավորությամբ կատարված գործողությունները արգելվում են, որոնք կարող են առաջ բերել քրեական կամ կարգապահական պատասխանատվություն:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ս. Յուզբաշյան