Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-330-17.09.2008-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննեսյանի, Լիլիթ Գալստյանի, Արա Նռանյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Արտյուշ Շահբազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ կան հետեւյալ առաջարկությունները.

1. Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածին եւ «օրենքը» բառից հետո ավելացնել «ՀՕ-200» եւ փակագծերում գրված «հետայսու» բառը փոխարինել«այսուհետ» բառով:

2. Նախագծի հոդված 1-ից հանել «իսկ դրան նախորդող 5 օրերին, օգոստոսի 6-11 (Նավասարդյան տոներ), որպես կանոն, կազամակերպվում են համահայկական միջոցառումներ (խորհրդաժողովներ, սպորտային, մշակութային եւ այլ բնույթի միջոցառումներ)» բառերը, քանի որ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ կետի իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի տրամաբանորեն միաuնական, հաջորդական ու համակարգված:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`Ա.Դանիելյան