Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ Կ-339-25.09.2008-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է փոփոխել համապատասխան մարմնի եւ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմերի ղեկավարների նշանակման կարգը: Համապատասխան փոփոխություն է անհրաժեշտ կատարել նաեւ գործող օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասում, ըստ որի` «Աշխատակազմի ղեկավարը նշա՟նակ՟վում է չորս տարի ժամկետով: Այդ ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է երկարաձգել մեկ անգամ՝ չորս տարի ժամ՟կե՟տով, բայց ոչ ավելի, քան նրա 65 տա՟րին լրանալը»:

Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է գործող օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու նոր հիմքով. այն է` քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները չբավարարելը: Մեր կարծիքով այս դրույթը հստակեցման կարիք ունի, քանի որ կրում է շատ լայն իմաստ: Օրինակ` պաշտոնի անձնագրի պահանջ է նաեւ որոշակի գիտելիքների կամ հմտությունների տիրապետելը, որը հենց նույն օրենքը թույլ է տալիս զարգացնել վերապատրաստման եւ ապա ատեստավորման միջոցով:

Նախագծերի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`Մ.Հակոբյան