ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-343-02.10.2008-ՏՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :
1. Սույն նախագծով առաջարկվում է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագի մասին» ՀՀ օրենքում ուժը կորցրած ճանաչել 1-ին ցանկի 9-րդ կետը, ինչի արդյունքում մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկից առաջարկվում է հանել «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը: Այդ առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիշատակված ընկերությունը ունի կարեւոր դերակատարություն էներգետիկական գիտական հետազոտությունների, նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի մշակման եւ էներգետիկայի ոլորտի խնդիրների եւ հիմնավորումների անկախ, անկողմնակալ եւ պետական փորձագիտական գործունեության իրականացման գործում:
2. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
3. Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա.Գալստյան
Կ.Հարությունյան