ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-347-06.10.2008-ՏՀ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագծերի փաթեթով խնդիր է առաջադրվում ջրային տնտեսության առանձին ընկերություններին («Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին) մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը ազատել հաշվարկված ու չվճարված բնապահպանական վճարի պարտավորություն՟ներից:

Միաժամանակ, առաջարկվում է «Շահութահարկի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքներում ոռոգման ջրի մատակարարման գծով շահութահարկի հաշվարկման եւ ոռոգման ջրի մատակարարման գործարքների մասով ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորության ծագման պահի որոշման օրենքով նախատեսված կարգերի կիրառման ժամկետը հետաձգել մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը:

Նախագծերի հեղինակների կողմից առաջարկվում է նաեւ խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին ազատել մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը չվճարված ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գծով տուգանքներից:

2. Նախագծերի փաթեթը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

3. Առաջարկում ենք «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «(ներառյալ 2008 թվականի 4-րդ եռամսյակի արդյունքները)» բառերը:

Միաժամանակ առաջարկում ենք քննարկել նաեւ միեւնույն ծառայություններ մատուցող այլ ընկերությունների համար համանման արտոնություններ սահմանելու հարցը` դրանով իսկ հավասար պայմաններ ստեղծելով ջրամատակարարմամբ զբաղվող բոլոր ընկերությունների համար:

4. «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում ենք 1-ին հոդվածի «հաշվարկված (հաշվարկվող)` չվճարված (չգանձված) ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գծով» բառակապակցությունը փոխարինել «կիրառված» բառով:

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
 Գ.Սաֆարյան
Ժ.Աբրահամյան