ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-345-03.10.2008-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի, Արման Սահակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծի հեղինակների կողմից խնդիր է առաջադրվում կարեւորել եւ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ միջազգային շատ կազմակերպությունների կողմից (որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը) սահմանվել են մարդու եւ քաղաքացու շահերի պաշտպանությանը նվիրված հիշարժան օրեր, որոնք միջազգայնորեն նշվում են (օրինակ` «Մարդու իրավունքների պաշտպանության օր», «Ծերերի օր», «Երեխաների օր» եւ այլն): Ըստ հեղինակների, օրենքի ընդունման դեպքում դրանք նշելու պրակտիկան կկրի պաշտոնական բնույթ:

2. Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

3. Օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա.Դանիելյան
Մ.Գեղամյան