ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Պ-346-03.10.2008-ԱՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա.Բաբլոյանի, Մ.Մինասյանի, Կ.Ավագյանի, Մ.Վարագյանի, Ա.Մարտիրոսյանի, Ռ.Հարությունյանի եւ Ա.Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ Վարչության կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը միտված է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքով ամրագրված նորմերի խախտման համար վարչական պատասխանատվության միջոցների սահմանմանը:

Միաժամանակ, «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվում է կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններում սահմանափակել ծխախոտի օգտագործումը, բացառությամբ այդ հիմնարկներում ծխելու համար առանձնացված տարածքների:

2. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

3. Միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից նշենք, որ փորձաքննության կատարման նպատակով օգտագործվել է ՀՀ Ազգային ժողովիկողմից 2004 թվականի հոկտեմբերի 12-ին վավերացված 2003 թվականի մայիսի 21-ին Ժնեւում ընդունված Ծխախոտի դեմ պայքարի առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիան, Հայաստանի Հանրապետության ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը եւ ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը հաստատելու մասին, Ծխախոտիվերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ եւ մի շարք պետությունների օրենքներ:

Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները համահունչ են Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 8-րդ հոդվածներին:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Փաթեթով առաջարկվող դրույթներն իրենց ամրագրումն են ստացել մի շարք պետությունների` մասնավորապես Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Չեխիայի, Ղազախստանի Հանրապեությաննույնաբովանդակ օրենքներում:

4. Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ`
Ա.Դանիելյան
Ս.Յուզբաշյան
Ս.Համբարձումյան