ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետութ՟յան բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ Կ-348-08.10.2008-ՏՀ-010/0) վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

1. Օրենքների նախագծերով առաջարկվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների իրականացման կանոնները չպահպանելու համար գանձվող տուգանքների գումարների երեսուն տոկոսը մուտքագրել հարկային մարմնի համակարգի խրախուսման եւ զարգացման ֆոնդ:

2.Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

3. Անհրաժեշտ է նշել, որ ձեւավորվում է պրակտիկա, երբ վարչական եւ ֆինանսական պատասխանատվության սուբյեկտների կողմից կիրառվող տուգանքներից գանձվող գումարները պետական կամ համայնքային բյուջեներ ամբողջությամբ մուտքագրվելու փոխարեն մասհանվում են տվյալ մարմինների խրախուսման ֆոնդերի համալրմանը, ինչը, մեր կարծիքով, հավասար պայմաններ չի առաջադրում վարչական պատասխանատվության մյուս սուբյեկտների համար:

Վերը նշվածը, կարծում ենք, կարող է հանգեցնել նաեւ իրավաբանական պատասխա՟նատ՟՟վության տվյալ ինստիտուտի կիրառման տրամաբանության իմաստազրկ՟մանը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈւՆ

Կատարող` Գ.Կիրակոսյան