ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-350-10.10.2008-ՏՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀայաստանիՀանրապետու՟թյան օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ, մասնավորապես` այն համապատասխանեցվել է «Քաղաքաշի՟նության մասին» ՀՀ օրենքին: «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Քաղաքաշինության բնագավառը» շարադրվել է նոր խմբագրությամբ: Նախագծով լիցենզավորման ենթակա գործունեության ցանկում ներառվել է նաեւ շենքերի եւ շինությունների տեխնիկական հետազոտությունը: Վեցամսյա ժամկետ է սահմանվել նաեւ նախկինում տրված քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների վերաձեւակերպման համար, որն իրականցվում է առանց պետական տուրքի գանձման: Համապատասխան փոփոխություններ են կատավել նաեւ «Պետական տուրքի մասին» ՀայաստանիՀանրապետու՟թյան օրենքում:
2. Օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
3. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
3.1. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը` առաջարկում ենք Նախագծի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», քանի որ Նախագծով օրենքում կատարվում են ոչ միայն փոփոխություններ, այլեւ լրացումներ:
Նույն առաջարկությունը վերաբերում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
4. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Կ. Հարությունյան
Գ.Սաֆարյան
Ա.Մխիթարյան
Դ.Թադեւոսյան
Ժ.Աբրահամյան