ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`Կ-354-16.10.2008-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

1. Նախագծով խնդիր է դրված կանոնակարգել Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի եւ հաղորդումների հեռարձակման բնագավառի խնդիրները, մասնավորապես, հանելով ազգային փոքրամասնությունների լեզվով տեղեկատվություն ստանալու եւ հաղորդելու նրանց իրավունքի իրականացման սահմանափակումները:

Միաժամանակ, օրենքի տեքստում «հեռուստաընկերությունների» բառը փոխարինելով «Հեռուստառադիոընկերություններ» բառով լուծվել է տեխնիկական բնույթի խնդիր:

2. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

3. Առաջարկում ենք օրենքի նախագծի 1-ը համապատասխանեցնել«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածին, որի պահանջն է օրենքն հիշատակելիս ամրագրել օրենքի անունը ամբողջությամբ, ընդունման տարին եւ համարը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ա.Դանիելյան
Մ.Գեղամյան