ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-358-22.10.2008-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Օրենքի նախագիծ) փորձաքննությանէ ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

1.Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) կատարելագործմամբ, ինչպես նաեւ մի շարք կարեւորագույն իրավահարաբերություն՟ների հստակեցմամբ, որոնք առաջացել են Օրենքի կիրառման ընթացքում:

Բացի այդ, Նախագծով հստակեցվել են Օրենքով նախատեսված այն նորմերը, որոնք տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս` կապված կարգապահական տույժերի նշանակման, կիրառման եւ ատեստավորման գործընթացի կազմակերպման հետ:

2. Օրենքի նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Ներկայացված Օրենքի նախագծի վերաբերյալառաջարկություներ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ս.Յուզբաշյան
Մ.Հակոբյան
Ա. Քոչարյան
Ա.Աղաբաբյան