ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-359-23.10.2008-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագծով առաջարկվում է Հայաստանի պաշտպանության ժամանակ կամ պաշտոնական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած եւ «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված` զոհված անձանց ընտանիքներին պետության կողմից տրամադրվող աջակցության հարցում ցուցաբերել միատեսակ մոտեցում եւ դրա համար իրավական դաշտում ստեղծել հավասար պայմաններ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 4.1 գլխով 2008 թվականի հունվարի 1-ից սահմանվել է զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ:

2. Նախագիծը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ