ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայությանմասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիրկատարումն ապահովող ծառայության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին », «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին» «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-360-24.10.2008 ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայությանմասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիրկատարումն ապահովող ծառայության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին» «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագծերով առաջարկվում է`

ա. դատական կարգադրիչների ծառայության միասնական համակարգի ստեղծում,

բ. դատական կարգադրիչին զենք կրելու իրավունքի ամրագրում,

գ.դատական կարգադրիչի լիազորությունների լիարժեք իրականացման նպատակով դատական կարգադրիչների եւ քրեակատարողական հիմնարկների կալանավորներին ուղեկցող խմբի աշխատակիցների միջեւ համագործակցության ապահովում:

2. Օրենքների նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածիպահանջներին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

3. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության արդյունքում առաջարկվում է վերանայել`

ա. դատական կարգադրիչի կողմից ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցի գործադրման մասին գրավոր հաղորդում ներկայացնելու համար պարտադիր պայմանը, որը նախագծով պայմանավորված է առողջությանը վնաս պատճառելու կամ մահ պատճառելու դեպքերով,

բ. սույն հատվածի 1-ին կետում նշված հաղորդման` «անհապաղ» ներկայացված լինելու գնահատման օբյեկտիվ չափանիշները,

գ. անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում վարքագծի կանոններին վերաբերող դրույթը:

4. Նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվել է Օրենսգրքի 216-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Այդ հոդվածով առաջարկվել է սահմանել`

- դատական կարգադրիչի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք  գործադրելու կարգն ու պայմանները,

- դրանք ձեռնարկելուց հետո դատական կարգադրիչների ծառայության պետին եւ դատախազին գրավոր հաղորդում ներկայացնելու պարտականությունը,

-անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության դեպքում այլ հնարավոր միջոցներ օգտագործելու իրավունքը,

- լիազորությունների վերազանցմամբ ֆիզիկական ուժի հատուկ միջոցի կամ զենքի գործադրման դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության առաջանալը:

Այդ դրույթների համատեքստումառաջարկվում է քննարկել հետեւյալը.

Ա) Գրավոր հաղորդում ներկայացնելու մասին.

Օրենսգրքի 216-րդ հոդվածի 5-րդ մասը առաջարկվել է շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5. Դատական կարգադրիչը ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցի գործադրմամբ առողջությանը վնաս պատճառելու կամ մահ պատճառելու դեպքերի մասին անհապաղ գրավոր հաղորդում է դատական կարգադրիչների ծառայության պետին եւ դատախազին»:

Այս դրույթի կապակցությամբ առաջարկում ենք քննարկել`

ա/ կամ Նախագծի 5-րդ մասում ամրագրված դրույթից առողջությանը վնաս պատճառելու կամ մահ պատճառելու պայմանը հանելու հարցը, որպեսզի անհապաղ գրավոր հաղորդում ներկայացնելու պարտականությունը պարտադիր լինի ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցի գործադրման ցանկացած եւ յուրաքանչյուր դեպքի համար /անկախ հետեւանքներից/,

բ/ կամ վերախմբագրել այդ դրույթը`սահմանելով այլ ժամկետներում /ոչ անհապաղ/ գրավոր հաղորդում ներկայացնելու այլընտրանքային կարգավորում սահմանելու հարցը,

գ/ հաղորդման «անհապաղ» ներկայացված լինելու գնահատման օբյեկտիվ չափանիշները, ընդ որում, «անհապաղ» բառը կարող է ենթարկվել տարամեկնաբանության, ոււստի առաջարկվում է «անհապաղությունը» կապել որեւէ առավելագույն ժամկետի կամ փաստարկային հանգամանքի, կամ ժամկետի ու փաստական հանգամանքի հետ միաժամանակ:

Վերը նշված ա/ եւ բ/ կետերի միջեւ նախընտրելի է ա/ կետում ներկայացված մոտեցումը:

Վարչության առաջարկության հիմքում ընկած է հետեւյալ մոտեցումը.

Ինչպես երեւում է, դատական կարգադրիչը պարտավոր է ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցի գործադրման դեպքերի մասին անհապաղ գրավոր հաղորդում ներկայացնել դատական կարգադրիչների ծառայության պետին եւ դատախազին, եթե ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցի գործադրմամբ առողջությանը պատճառվել է վնաս կամ անձին մահ է պատճառվել: Դրանից բխում է, որ մնացած դեպքերի մասին, երբ ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցի գործադրման արդյունքում առողջությանը վնասչի պատճառվել կամ անձը մահ չի պատճառվել, ապա դատական կարգադրիչը գրավոր հաղորդում ներկայացնելու պարտականություն չունի:

Մինչդեռ, պետք է հաշվի առնել, որ դատական կարգադրիչի կողմից ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցի գործադրումը կարող է դիտվել իրավաչափ, եթե կատարվել է բացառապես Նախագծով որոշված` դատական կարգադրիչների ծառայության  խնդիրներն իրականացնելու նպատակով: Այդ խնդիրները սահմանված են Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող նոր խմբագրությամբ շարադրված 198-րդ հոդվածի 1-ին մասում: Դրանք են`

1) հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների եւ այլ անձանց կյանքի, առողջության եւ արժանապատվության իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը,

2) դատարանում անմիջական կատարման ենթակա կարգադրությունների կատարումը,

3) դատական դեպարտամենտի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը եւ անվտանգության ապահովումը` գույքի, ինչպես նաեւ շենքի եւ դրա սպասարկման տարածքի պահպանությունը:

Ակնհայտ է, որ ուժ կամ միջոց գործադրելու իրավական հիմքերը կապվում են սովորական պայմաններում ընդհանուր վարքագծի կանոնից տարբերվող հատուկ պայմանների առկայության հետ: Պետք է նաեւ հաշվի առնել, որ ուժ կամ միջոց գործադրելը ոչ թե դատական կարգադրիչի վարքագծի կամ գործունեության ընդհանուր կանոն է, այլ հատուկ կանոն է: Այն կարող է կիրառվել բացառիկ դեպքերում` ելնելով իրական կամ բարձր հավանականության սպառնալիքներից կամ դատարանում անմիջական կատարման ենթակա կարգադրությունների կատարման անհրաժեշտությունից:

Վերը նշված խնդիրներով պայմանավորված ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցի գործադրումը, որպես կանոն կատարվելու է գործողության կատարման վայրում գտնվող հանրության առջեւ` ակներեւության պայմաններում, իսկ առանձին դեպքերում նաեւ ոչ ակներեւության պայմաններում:

- Ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցի գործադրման ցանկացած եւ յուրաքանչյուր դեպքի մասին հաղորդում ներկայացնելը կարեւորվում է /թեեւ առողջությանը ակներեւ վնաս չի պատճառվել կամ անձին մահ չի պատճառվել/, օրինակ, երբ`

- դա պայմանավորված է հանցագործությունը կամ հակաիրավական այլ ոտնձգությունները կանխելու կամ կասեցնելու ու, բնականաբար, այն բացահայտելու ու մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությամբ,

- ֆիզիկական ուժը եւ/կամ հատուկ միջոցը գործադրվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, մեկ այլ անձի նկատմամբ այդպիսի միջոց գործադրելու ընթացքում,

- ուժի կամ միջոցի չարձանագրված կիրառման եւ առողջությանը վնաս պատճառելու կամ մահ պատճառելու միջեւ հետագայում ծագում է պատճառա-հետեւանքային կապ (չէ որ ոչ բոլոր դեպքերում է հետեւանքն անմիջապես ի հայտ գալիս),

- ցանկացած այլ դեպքերում, երբ անհրաժեշտ է կատարել անհետաձգելի գործողություններ,

- այն կարող է առաջացնել իրավական հետեւանքներ ինչպես այն անձի համար, ում նկատմամբ կիրառվել է, այնպես էլ կիրառողների եւ այլ /երրորդ/ անձանց /օրինակ` ականատեսների` տուժողներ, վկաներ եւ այլն/ համար,

- բազմաթիվ այլ դեպքերում:

Պետք է նկատի ունենալ, որ ցանկացած դեպքում անհրաժեշտ է պարզել գործադրման իրավաչափությունը:

Առաջարկվող կարգավորումը առանձին դեպքերում կարող է գնահատվել որպես մարդու իրավունքների խախտում /օրինակ` ուժի կամ միջոցի չարձանագրված կիրառման եւ առողջությանը վնաս պատճառելու միջեւ հետագայում ծագած պատճառա-հետեւանքային կապիդեպքում/:

Բացի այդ, պետք է արձանագրվի եւ գրավոր զեկուցվի նման Ֆիզիկական ուժի կամ միջոցի ցանկացած կիրառման /գործադրման/ դեպքը, օրինակ, դատարանի դահլիճում կամ շենքում, այսինքն ցանկացած միջադեպ` անվտանգության կառավարման տեսանկյունից այն վերլուծելու նպատակով:

Եթե միջադեպը կատարվել է ոչ ակներեւության պայմաններում, ապա զգալիորեն աճում է գրավոր զեկույց ներկայացնելու անհրաժեշտությունը:

Բ) Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության մասին.

Օրենսգրքի 216-րդ հոդվածի 7-րդ մասը առաջարկվել է շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության դեպքում դատական կարգադրիչն իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:»:

Առաջարկում ենք անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում վարքագծի կանոնների տակ հասկանալ բացառապես այն կանոնները, որոնք սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքի 42 եւ 44 հոդվածներում, առանց լրացուցիչ պարզաբանումների կամ լրացումների /իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները/: Հակառակ դեպքում ձեռքի տակ կարող է լինել օրինակ մեկ այլ մարդ, ով կարող է օգտագործվել որպես ձեռքի տակ եղած հնարավոր միջոց: Կամ, օրինակ, կարող է օգտագործվել այնպիսի միջոց, որը լինի վտանգավոր շրջապատի համար /պատուհանի կոտրած ապակի եւ այլն/:

Պետք է նկատի ունենալ նաեւ այն, որ բացի անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում գործելու, հնարավոր են նաեւ այլ հանգամանքներ, որոնց առկայության ներքո է ձեւավորվում վարքագիծը /օրինակ, երբ վնասը պատճառվում է հանցանք կատարած անձին բռնելիս կամ հրամանի կամ կարգադրության կատարման ընթացքում/: Այդ դեպքերում նույնպես կարող է լինել անհամապատաս՟խանություն, օրինակ, արարքի եւ վնասի միջեւ /որը պայմանավորված չի եղել բռնելու անհրաժեշտությամբ/: Այսինքն միայն անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում չէ, որ ձեւավորվում է վարքագծը:

3. Փաթեթով ներկայացված այլ օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ա.Երեմյան
Ս.Յուզբաշյան
Ս.Համբարձումյան