ԵԶՐԱԿԱՑՈՒԹՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-362-28.10.2008-ՏՏ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
2. Նախագծի իմաստն է հստակ որոշել Երեւան քաղաքի եւ Երեւան քաղաքի տարածքում գտնվող թաղամասերի սահմանների նկարագրությունը: Այդ երկու խնդիրների լուծումը փոխկապակցված է:
Գտնում ենք, որ Նախագիծը վաղաժամ է ներկայացվել հետեւյալ պատճառաբանությամբ.
ա/ քանի դեռ չի ընդունվել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքը, իրավաբանորեն հնարավոր չէ սահմանել Երեւան քաղաքի տարածքում գտնվող թաղամասերի` որպես վարչատարածքային միավորի, սահմանները եւ նկարագրել դրանք,
բ/ հաշվի առնելով, որ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկված լրացումը կատարելը վաղաժամ է, ուստի այդ հիմքով իմաստազրկվում են նույն Նախագծի 1-ին հոդվածովնախատեսվող լրացումները:
3. Միաժամանակ ելնելով ՀՀ Սահմանադրությունից բխող համապատասխան փոփոխության «Հայաստանի Հանրապետության վարչատարածքայինբաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում կատարելու անհրաժեշտությունից, առաջարում ենք քննարկել «մարզի կարգավիճակ ունեցող Երեւան քաղաքը եւ նրա թաղային համայնքները» բառակապակցությունը հանելու մասին հարցը: Հակառակ դեպքում կարող է ծագելան համապատասխանություն Նախագծի եւ ՀՀ Սահմանադրության 11.1-րդ ու 108-րդհոդվածների միջեւ:
4. Վերոգրյալ առաջարկություններն առաջարկում ենք քննարկել ՀՀ Սահմանադրության 6-րդ եւ 117-րդ հոդվածների համատեքստում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կատարողներ`
Ս.Յուզբաշյան
Ա.Երեմյան
Մ.Հակոբյան
Ս.Համբարձումյան