ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրեմքում փոփոխություն կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքոում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Պ-379-19.11.2008-ՄԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Մխիթար Մնացականյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքոում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է եզրակացությունը:
1. Օրենքների Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, բացառությամբ այն հանգամանքի, որ անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի1-ին մասի 33-րդ կետից հանել «կամ հավատարմագրված փաստաբանին» բառերը:
2. Հնարավոր տարամեկնաբանումից խուսափելու նպատակով հարկ ենք համարում նշել, որ նախկինում այլ օրենքի Նախագծի առընչությամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծությանվարչությունըանրադարձել է այն հարցին, թե որքանով է իրավաչափ ՀՀ Սահմանադրական դատարանիորոշման հիման վրա այնպիսի օրենքընդունելը, որով նախատեսվում է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից անվավեր ճանաչված եւ ուժը կորցրած դրույթները կրկին /այս անգամ օրենքով / ուժը կորցրած ճանաչել: Հարցի էությունը կայանում էր նրանում, որ ՀՀ Սահմանադրական դատարանիորոշումն ուժիմեջ էր մտել այն կայացնելու պահից, այն վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ: Այդ որոշումը ենթակա չէ որեւէ այլ մարմնի կողմից հաստատման կամ այլ կերպ վավերացման: Բերվել էին եւ այլ փաստարկներ:
3. Օրենքների Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են ՀՀ սահմանադրական դատարանի կողմից անվավեր ճանաչված դրույթները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1, 18, 19 եւ 42-րդ հոդվածներին, ինչպես նաեւ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների հիման վրա ներպետական մակարդակով գործերի վերանայման վարույթի նորոգման մասին» R(2000) Ձ հանձնարարականներին համապատասխանեցնելուն:
Ակնկալվում է, որ փոփոխություններն կբարձրացնեն իրավունքների դատական պաշտպանության մատչելիությունը, կնդլայնեն քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների պաշտպանվածության երաշխիքները, որոշ չափով կկանխեն քաղաքացիների կողմից սահմանադրական դատարան եւ այլ պետական մարմիններ դիմելու դեպքերը:
4.Նախագծերի փաթեթի վերաբերյալ առարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Ա.Երեմյան
Կ.Հարությունյան