ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփություններ եւ լրացումներ կատարելու մասին» «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-383-21.11.2008-ՏՀ-010/0) վերաբերյա լ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է գործող օրենսդրությունը բարելավել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նոր մոտեցումներին եւ չափանիշներին համապատասխանեցնելու տեսանկյունից: Մասնավորապես, դա վերաբերում է ատոմային էներգիայի օգտագործման լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները հստակեցնելուն, լիցենզավորման նոր կարգերին, անվտանգության առումով, ոլորտը կարգավորող պահանջներին եւ վերահսկման մեխանիզմներին:
2. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
3.«Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «կետում» բառն անհրաժեշտ է փոխարինել «կետից» բառով, իսկ 4-րդ եւ 5-րդ հոդվածներում «ենթակետում» բառն «ենթակետից» բառով:
Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ փաթեթով ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասին:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
Կատարողներ`
Կ. Հարությունյան
Յ. Խալաթյան
Դ. Թադեւոսյան
Ա. Սարգսյան