ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետ՟ության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-387-27.11.2008-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրաքվեի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

2. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող նոր 8.1 հոդվածի 1-ին եւ 3-րդ պարբերությունների համաձայն` պետական կյանքի կարեւոր հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք է վերապահվում ՀՀ կառավարությանը, որտեղ վերջինս արտաքին քաղաքականության, ռազմական եւ ազգային անվտանգությանն առնչվող հարցերի հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը եւ հանրաքվեի դրվող հարցերը նախապես համաձայնեցնում է Հանրապետության Նախագահի հետ:

Այդ առումով անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիշատակված հարցերով կառավարության նիստ կարող է հրավիրել եւ վարել Հանրապետության Նախագահը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան`Հանրապետության Նախագահը կարող է վերահսկել հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հիշյալ գործընթացը, մասնավորապես` «Հանրապետության Նախագահը կարող է կասեցնել կառավարության որոշումների գործողությունը մեկ ամիս ժամկետով եւ դիմել սահմանադրական դատարան` Սահմանադրությանը դրանց համապատասխանության հարցեը պարզելու համար», ուստի, ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող նոր 8.1 հոդվածի 3-րդ պարբերությունը հանել Նախագծի տեքստից:

3. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող նոր 8.1 հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանվում է, որ հանրաքվեի իրազեկումն ապահովելու նպատակով հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ կառավարության որոշումը պետք է հրապարակվի ինչպես «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», այնպես էլ զանգվածային լրատվության միջոցներով:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի 1-ին մասի համաձայն` արգելվում է պետական իշխանության մարմինների, պետական պաշտոնյաների, կուuակցությունների, եւ այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հեռուuտառադիոընկերությունների գործունեությանը միջամտելը, ուստի, առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով ամրագրված նոր 8.1 հոդվածի 4-րդ պարբերությունում ««Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»,» բառերից հետո «զանգվածային լրատվության միջոցներով» բառերը փոխարինել «տրամադրում է զանգվածային լրատվության միջոցներին»:

4. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող նոր 8.1 հոդվածի 5-րդ պարբերության «ոչ ուշ, քան 40 եւ ոչ ուշ, քան 30 օր հետո» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 30 եւ ոչ ուշ, քան 40 օր հետո» բառերով:

5. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող նոր 8.1 հոդվածի 6-րդ պարբերության «հանրաքվեի անցկացման օրվանից ուշ, քան 21 օր առաջ» բառերը փոխարինել «հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ» բառերով:

6. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող նոր 8.1 հոդվածի 7-րդ պարբերության «ուշ, քան 21 օր առաջ» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 21 օր առաջ» բառերով:

7. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող նոր 8.1 հոդվածի 8-րդ պարբերության «ոչ շուտ, քան 19 եւ ուշ, քան 16 օր առաջ» բառերը փոխարինել «ոչ շուտ, քան 19 եւ ոչ ուշ, քան 16 օր առաջ» բառերով:

Նախագիծը ներկայացվել է խմբագրական բնույթի թերություններով, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ս.Յուզբաշյան

Մ.Հակոբյան

Ա. Քոչարյան

Ա. Մխիթարյան