ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-389-27.11.2008-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն՟ներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով խնդիր է դրված վերացնել մինչեւ իրավաբանական անձ ստեղծելը, օրենքով պահանջվող նվազագույն կանոնադրական կապիտալի վճարման պահանջը, ինչպեսն նաեւ վերացնել, այն դրույթները, որոնց համաձայն իրավաբանական անձի պետական գրանցումը մերժվում է, եթե նրա կանոնադրությունը հակասում է օրենքին:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման ընթացակարգը:
Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով խնդիր է դրված բարելավել Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրը, վերացնել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի տեսակների եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական գրանցումների եւ այլ գործառույթների համար նախատեսված պետական տուրքի տեսակների միջեւ առկա անհամապատասխանությունները:
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել կնիք ունենալու պարտադիր պահանջը, կանոնադրական կապիտալի նվազագույն չափի սահմանման պահանջը:
2. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
3. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն` իրավաբանական անձի կազմավորման` oրենքով uահմանված կարգի խախտումը, oրենքներով uահմանված փաuտաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաuտաթղթերի անհամապատաuխանությունն oրենքին եւ իրավաբանական անձի ներկայացրած փաuտաթղթերին հիմք են իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու համար: Ուստի հարկ ենք համարում նշել, որ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություն կատարել նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում, քանի որ փաթեթով ներկայացված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումից հետո հակասություն է առաջանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 56-րդ հոդվածի եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի միջեւ:
Նույն Նախագծում հոդվածների համարակալումը վերանայման կարիք ունի, նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջները:
Նախագծերի փաթեթում ներառված այլ նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Կ.Հարությունյան
Յու.Խալաթյան
Ա.Մխիթարյան
Դ.Թադեւոսյան
Ա.Սարգսյան