ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-397-01.12.2008-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարեն Ավագյանի, Արմեն Մխիթարյանի, Աշոտ Արսենյանի, եւ Ալեքսանդր Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունում` «լեռնային» բառից հետո լրացնել «բարձր լեռնային» բառերը: Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության պահանջների համաձայն` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած ցանկում ընդգրկված uահմանամերձ, լեռնային, ծայրամաuային բնակավայրերում աճուրդի մեկնարկային գինը չի կարող պակաu լինել հողի կադաuտրային արժեքի 30 տոկոuից: Արդյունքում կադաստրային արժեքի 30 տոկոս նվազագույն շեմը, որպես մեկնարկային արժեք չի տարածվում դրա կարիքն առավել չափով ունեցող բարձր լեռնային գոտում գտնվող հողամասերի մեկնարկային գնի նկատմամբ, ինչը, ըստ Նախագծի հեղինակների, անտրամաբանական է, ոչ արդյունավետ եւ ունի շտկման կարիք:

2. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Կ.Հարությունյան

Յու.Խալաթյան

Ա.Մխիթարյան

Ա.Սարգսյան

Դ.Թադեւոսյան