ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած
հիվանդության կանխարգելմանմասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ
լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-398-02.12.2008-ԱՌ-010/0)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանի, Ստեփան Ասլանյանի, Մկրտիչ Մինասյանի, Կարեն Ավագյանի,Արծրունի Աղաջանյանի, Հեղինե Բիշարյանի եւ Խաչիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
1. Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման, ախտորոշման եւ հսկողության իրականացման կարգը, ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման կազմակերպման, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները սահմանում է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքը, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1997թ. փետրվարի 3-ին: Սակայն գործող օրենսդրությամբ ամրագրված առանձին դրույթները չեն համապատասխանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ տարվող պայքարի արդի պայմաններին եւ այդ պատճառով մշակվել է նախագիծ, որի նպատակն է իրավական դաշտի հետագա բարեփոխումների ամրապնդման շնորհիվ, ինչպես նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ասպարեզում լայնածավալ եւ կայուն կրթական աշխատանքների միջոցով կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հետագա տարածումը, պաշտպանել մարդու ազատությունը, նրա արժանապատվությունը եւ իրավունքները:
2. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ միաժամանակ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համախատասխանությանտեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նշենք նաեւ, որ ներկայացված Նախագիծը բխում է ՄԱԿ-ի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված բժշկական եւ սոցիալ-տնտեսական հարցերի լուծման ժամանակ մարդու իրավունքների եւ էթիկայի սկզբունքների ու մարդասիրության հետ կապված պարտավորությունների կատարման մասին»1992թվականի Խարտիայից, ՄԱԿ-ի 1989 թվականի «Կանայք, երեխաները եւ ձեռք բերված իմունային համակարգի անբավարարվածության (ՄԻԱՎ/ՁԻԱՀ) մասին»Փարիզյան Հռչակագրից, ՄԱԿ-ի 2004 թվականի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի պաշտանության մասին» Հռչակագրից, ՄԱԿ-ի 2006 թվականի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին Քաղաքական Հռչակագրի պահանջներից:
3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅ
ՈՒ
Ն
Կատարողներ` Ա.Դանիելյան
Ս.Յուզբաշյան
Ա.Քոչարյան
Ա.Մխիթարյան