ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-402-05.12.2008-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օպերատիվ հետախուզականգործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Ռազմական Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերըմասնագիտական փորձաքննության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Փաթեթով առաջարկվում է ռազմական ոստիկանությանը վերապահել օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություն:

«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «11 » կետով: Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներով առաջարկում ենք «11 » թիվը փոխարինել «6)» թվով, կամ հոդվածի 1-ին մասը ներկայացնել նոր խմբագրությամբ` ըստ տրամաբանական հերթականության դասավորելով օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին:

2.Նախագծերի վերնագրերից անհրաժեշտ է հանել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմանը բնորոշ գրառումները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ`

Մ.Հակոբյան

Ս.Յուզբաշյան

Ս.Համբարձումյան