ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում
փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
նախագծի (փաստաթղթային կոդ
` Պ-404-12.12.2008-ՍՀ-10/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, Գալուստ Սահակյանի, Մխիթար Մնացականյանի եւ Արման Սահակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2007 թվականի փետրվարի 7-ի ՍԴՈ-677 որոշման   ընդունմամբ:

Հ աշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Աշ՟խա՟տանքային օրենսգր՟ք ով նախատես վում էին իրա՟վուն՟քի այնպիսի սահմանափակումներ, որոնք գերազանցում էի ն Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավո՟րու՟՟թյուններով սահմանված շրջանակները (Եվրոպական սոցիալական խարտիայի 6 հոդվածի 4-րդ կետ, Տնտեսական, սոցիա՟լա՟կան եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 8 հոդված եւ այլն) , ուստի, ՀՀ սահմանադրական դատարանը Օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի «... իսկ գործադուլ կազմակերպելն արգելվում է» բառերը, 73-րդ հոդվածը եւ 75-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն)32-րդ հոդվածի 3-րդ մասին եւ 43-րդ հոդվածին հակասող եւ անվավեր:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ Վարչության կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

2.Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում ամրագրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի “ՆԱԽԱԳԻԾ” բառը:»:3.Նախագծի վերնագիրն անհրաժեշտ է գրել մեծատառերով` այն համապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասիպահանջին, համաձայն որի. « Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով: … »: 4. Նախագծի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել Նախագծի տեքստին, քանի որ Նախագծում առկա են միայն փոփոխություններ նախատեսող հոդվածներ` նկատի ունենալով, որ ինչպես ուժը կորցրած ճանաչելը, այնպես էլ նոր խմբագրությամբ շարադրելը համարվում է իրավական ակտում փոփոխությունների կատարում, որը համահունչ է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետությունն օրենքի 70-րդ հոդվածին: Այդ կապակցությամբ առաջարկվում է Նախագծի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:

5. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել էՀայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 60-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին պարբերության «... իսկ գործադուլ կազմակերպելն արգելվում է» դրույթը ճանաչել ուժը կորցրած: «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետությ ան օրենքի 71-րդ հոդվածի համաձայն ուժը կորցրած ճանաչելը հանդիսանում է իրավական ակտի գործողության դադարեցման դեպքերից մեկը, որը նույն օրենքի 70-րդ հոդվածի համաձայն կատարվում է իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու (փոփոխություն կատարելու) միջոցով: Այդ կապակցությամբ առաջարկվում է Նախագծի 1-ն հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 60-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «..., իսկ գործադուլ կազմակերպելն արգելվում է» բառերը:

6. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի վերնագիրը («Գործադուլը»), ըստ էության, չի համապատասխանում դրա բովանդակությանը, ըստ այդմ` հակասելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետությ ան օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, համաձայն որի. «... Հոդվածների վերնագրերը պետք է համապատաuխանեն հոդվածների բովանդակությանը:»: Տվյալ դեպքում անհամապատասխանությունը կայանում է նրանում, որ «Գործադուլը» վերնագրի տակներառված են նաեւ արհեստակցական միությունների եւ նրանց իրավունքների հետ կապված նորմեր:

7. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է Օրենսգրքի 73-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 73. Գործադուլը

1. Գործադուլը կոլեկտիվ աշխատանքային վեճի լուծման նպատակով մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի հրաժարումն է աշխատանքային պարտականությունների լրիվ կամ մասնակի կատարումից:

2. Արհեստակցական միությունը սույն օրենսգրքով եւ իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում գործադուլ կազմակերպելու իրավունք ունի, եթե`

1) հաշտեցման գործընթացների արդյունքում կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի կնքման հետ կապված վեճը չի լուծվել,

2) գործատուն խուսափում է հաշտեցման գործընթաց իրականացնելուց,

3) գործատուն չի կատարում հաշտեցման հանձնաժողովի` սույն օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ընդունված` աշխատողներին բավարարող որոշումը կամ նախօրոք կնքված կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները: »:

Նոր խմբագրությամբ առաջարկվող փոփոխությունը չի լուծում Օրենսգրքի 73-րդ հոդվածի սահմանադրականության խնդիրը, քանի որ այն շարունակում է գործոդուլի իրականացումը պայամնավորել բացառապես «կոլեկտիվ աշխատանքային վեճի լուծման նպատակով»: Մինչդեռ Սահմանադրության32-րդ հոդվածի համաձայն «Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական եւ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որի իրականացման կարգը եւ սահմանափակումները սահմանվում են օրենքով» (տես Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին եւ 2րդ մասերը):

Բացի այդ, նպատակահարմար չէ նաեւ տվյալ հոդվածում ամրագրել գործադուլ կազմակերպելու արհեստացական միությունների իրավունքը, քանի որ ոչ միայն այդ իրավունքը, այլեւ անօրինական գործադուլներ կազմակերպելու արհեստացական միությունների պատասխանատվությունը կարգավորված է «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքով, առավել եւս, որ Սահմանադրությունը, որպես գործադուլի իրավունքի սուբյեկտ, սահմանում է աշխատողների , այլ ոչ թե արհեստակցական միությունների գործադուլի իրավունքը:

Այդ կապակցությամբ առաջարկվում է Օրենսգրքի 73-րդ հոդվածը շարադրել հետեւալ խմբագրությամբ.

«Հոդված 73. Գործադուլը

Գործադուլը աշխատողների տնտեսական, սոցիալական եւ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի ժամանակավոր դադարեցումն է:»:

8. Նախագծի 3-րդ հոդվածի խմբագրությունը(«Օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:») չի համապատասխանում նման դրույթներիշարադրման գործող պրակտիկային, ուստի առաջարկվում ենք նույն տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 75-րդ հոդ՟վա՟ծի 3-րդ մասը:»:

9. Չնայած Նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածների վերաբերյալ մեր կողմից կատարված դիտողություններինեւ առաջարկություններին, այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում նշել նաեւ, որՍահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Այսինքն` Օրենսգրքի 60-րդ հոդվածի «... իսկ գործադուլ կազմակերպելն արգելվում է» բառերը եւ 75-րդ հոդվածի 3-րդ մասըանվանվեր է ճանաչվել Սահմանադրական դատարանի2007 թվականի փետրվարի 7-ի ՍԴՈ-677որոշման ընդունման պահից:

Այդ հիմքն ամրագրված է նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, որի համաձայն իրավական ակտն անվավեր է ճանաչվում.

«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից իրավական ակտը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչվելու դեպքում»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 2.1. եւ 2.2. մասերով սահմանված են իրավական ակտերն անվավեր ճանաչելու հետ կապված իրավական հետեւանքները, ինչպես նաեւ 74-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված` իրավական ակտն անվավներ ճանաչելու հիմքերի առկայության դեպքում իրավական ակտն ընդունած իրավաստեղծ մարմնի պարտականությունը (2-րդ կետը նախատեսված չէ): Այդ դրույթներով սահմանված է հետեւալը.

«2.1. Սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող է ճանաչվում ընդունման պահից:

Անվավեր ճանաչված իրավական ակտի կատարումն ապահոված այլ իրավական ակտերի համապատաuխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը` վիճարկվող ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:

2.2. Uույն հոդվածի առաջին մաuի 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեuված հիմքերով իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող ճանաչվելու oրվան հաջորդող մեկամuյա ժամկետում անվավեր ճանաչված իրավական ակտն ընդունած իրավաuտեղծ մարմինը պարտավոր է ընդունել իրավական ակտն անվավեր ճանաչելու մաuին համապատաuխան իրավական ակտ»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 2.1. մասի ուժովՍահմանադրական դատարանի որոշմամբ օրենքի դրույթները անվավեր ճանաչելու դեպքը լրացուցիչ կարգավորում չի պահանջում, ուստի օրենքով այն ամրագրելու խնդիրը վերանում է: Դրա հետ մեկտեղ ծագում է պաշտոնական ինկորպորացիայի անհրաժեշտություն, ինչը ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ե» ենթակետի համաձայն ՀՀ արդարադատության նախարարության պարտականությունն է:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ`

Ս.Յուզբաշյան

Ա.Դանիելյան