ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-405-18.12.2008-ՏՀ-010/0) վերաբերյալ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է Վարչությունում :

Օրենքի նախագծով առաջարկվում է կնիքի եւ դրոշմակնիքի պատրաստման թույլտվություն տալու համար պետական տուրք գանձելու մասին դրույթը հանել:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ` Գ. Կիրակոսյան

Կ. Հարությունյան

Դ. Թադեւոսյան