ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արտոնավճարների մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-382-21.11.2008-ՏՀ-010/0 ) վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արտոնավճարների մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` նաեւ փաթեթ) քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագծերի փաթեթն ուղղված է հարկային օրենսդրության կատարելագործմանը, հարկային վարչարարության բարելավմանը եւ հարկման ոլորտում առկա մի շարք հարաբերությունների կանոնակարգմանը:

Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Ստորեւ ներկայացվում են իրականացված փորձաքննության արդյունքները:

1. Ներկայացված նախագծերի վերաբերյալ որպես ընդհանուր դիտողություն հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալը:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ մասի «ա» կետի, Կառավարության բյուջետային ուղերձը ներառում է «ա) կառավարության զեկույցը բյուջետային տարվա uոցիալ-տնտեuական զարգացման եւ հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մաuին, իuկանհրաժեշտության դեպքում` նաեւ այդ բյուջեի կատարումն ապահովող oրենքների նախագծերը»:

Նույն օրենքի 22 հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Եթե պետական բյուջեի մաuին oրենքի նախագծով նախատեuվում է բյուջեիկատարումն ապահովող oրենքների ընդունում, ապա բյուջեի մաuին oրենքի նախագիծը քվեարկության է դրվում դրանց ընդունումից հետո:»:

Փաթեթի մեջ ընդգրկված մի շարք նախագծերով ենթադրվում է բյուջետային եկամուտների ավելացում: Հետեւաբար, եթե դա հաշվի առնվել է պետական բյուջեի նախագծի մշակման ժամանակ, ապա սույն փաթեթը պետք է քննարկվեր եւ քվեարկության դրվեր մինչեւ պետական բյուջեի հաստատումը: Ի դեպ, այս դեպքում որոշակի խնդիրներ կառաջանան ԱԺ կողմից փաթեթի չընդունման ժամանակ: Հակառակ դեպքում, սույն փաթեթի ընդունումը կենթադրի պետական բյուջեի եկամտային մասի փոփոխություն:

2. Փաթեթում ընդգրկված որոշ նախագծերով (մասնավորապես` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով) նախատեսվում է հարկային դրույքաչափերի բարձրացում: Ի դեպ, այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 2-րդ մասի, «Հարկի դրույքաչափի փոփոխություն, նոր հարկատեuակի uահմանում նախատեuող oրենքները, եթե դրանք պարունակում են հարկ վճարողի գործելու պայմանները խuտացնող դրույթներ, ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 30 oր հետո:» Հետեւաբար, նշված նախագծերը ուժի մեջ չեն կարող մտնել 2009 թվականի հունվարի 1-ից, ինչպես նախատեսված է փաթեթով:

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

3. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության պահանջներին, որոնց համաձայն` իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեuող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտում տրվում է իրավական ակտի լրիվ անվանումը: Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը, թիվը եւ «oրենք» բառը:

«Արտոնավճարների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

4. Նախագծի 2-րդ հոդվածի «մուծվող հարկ է» բառերն առաջարկվում է փոխարինել «վճարվող պարտադիր եւ անհատույց վճար է» բառերով, քանի որ հարկը, համաձայն «Հարկերիմասին» ՀՀ օրենքի, «համապարտադիր եւ անհատույց վճար է»: Բացի այդ, նույն օրենքի 12 հոդվածի համաձայն, «Oրենքով կարող են uահմանվել վերոհիշյալ հարկատեuակներին փոխարինող հաuտատագրված վճարներ կամ պարզեցված հարկեր:» Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել մեկ նկատառում եւս: Քանի որ արտոնավճարն իրենից ներկայացնում է պարտադիր վճար, ապա նախագծով պետք է նախատեսվեր նաեւ պատասխանատվության համապատասխան մեխանիզմ սահմանված պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար (այնպես, ինչպես հարկային իրավահարաբերությունները կարգավորող մյուս օրենսդրական ակտերում):

5. Նախագծի 6 հոդվածի 2-րդ մասով սահմանված արտոնավճարի տարեկան չափերը բավականաչափ խնդրահարույց են եւ վիճարկելի:

Նախ, արտոնավճար վճարող համարվելու գործունեության տեսակները միմյանցից էականորեն տարբերվում են ըստ տնտեսական գործունեության տարբեր ցուցանիշների: Հետեւաբար, բոլոր տեսակների համար միասնական չափ սահմանելը, մեր կարծիքով, չունի բավարար հիմնավորում:

Բացի այդ, արտոնավճարի չափի տարբերակումն ըստ առանձին բնակավայրեիրի եւս լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Մասնավորապես, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի համար 20000 դրամի չափով արտոնավճարի սահմանումը, մեր կարծիքով, չի բխում նման տարածաշրջանների զարգացման հրամայականից եւ վերանայման կարիք ունի:

6. Նախագծի 7 հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ «Արտոնավճար վճարողների կողմից կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին եւ նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում, վերջիններս որպես հարկային գործակալ եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկը պահում (գանձում) են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:» Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտոնավճարը եկամտահարկին եւ ավելացված արժեքի հարկին փոխարինող վճար է, կարծում ենք, որ վերոհիշյալ դրույթի ընդունման պարագայում կրկնակի հարկման խնդիր կառաջանա, քանի որ արտոնավճար վճարած ֆիզիկական անձն արդեն իսկ տվյալ տարվա կտրվածքով վճարել է եկամտահարկի համապատասխան մասը:

7. Նախագծի 8-րդ հոդվածում «ստանալուց» բառը առաջարկվում է փոխարինել «ստանալու պահին» բառերով:

Հավելված 1-ում ներկայացված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից արտոնավճար վճարող համարվելու գործունեության տեսակներից որոշները (հատկապես կրթական ուղղվածություն ունեցող) վերահսկողության համապատասխան մեխանիզմներ են ենթադրում: Այս առումով, կարծում ենք, որ նման գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ֆիզիկական անձինք, ի թիվս նախագծով ներկայացված պայմանների, պետք է այլ պահանջների եւս բավարարեն (մասնավորապես, համապատասխան որակավորման առումով): Հետեւաբար, միայն արտոնավճարի գանձմամբ նման ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց գործունեության «օրինականացումը» կարծում ենք, բավարար հիմնավորում չունի, առավել եւս եթե խնդիրը դիտարկում ենք գործունեության նմանատիպ տեսակների համարլիցենզավորման օրենսդրական պահանջի առկայության համատեքստում:

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

8. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում «փոփոխություն» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություններ» բառով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախագծով կատարվում է փոփոխություններ, այլ ոչ թե փոփոխություն:

9. Նախագծի 2-րդ հոդվածի բ/ կետի կապակցությամբ հարկ է նշել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն` լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձեւակերպելու, լիցենզիայի գործողությունը կաuեցնելու կամ դադարեցնելու հարցերը քննելու եւ համապատաuխան որոշումներ կայացնելու իրավունք ունեն միայն լիցենզիա տված մարմինները կամ նրանց իրավահաջորդները:

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

10. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում «լրացում» բառը անհրաժեշտ է փոխարինել «լրացումներ» բառով:

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

11. Նախագծի համարակալումը վերանայման կարիք ունի, նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության պահանջները, որի համաձայն` հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով:

12. Փաթեթում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Գ.Կիրակոսյան

Կ.Հարությունյան

Դ.Թադեւոսյան