ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ(փաստաթղտային կոդ` Պ-407-23.12.2008-ՊԱ-010/0) վերաբերյալ

ՀՀ ԱԺ պատգամավոր Լ.Ալավերդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվածՎարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվելՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմիօրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին

  1. Օրենքի Նախագծի 1-ին հոդվածը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ըստ որի` օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը (այսուհետ` ընդունման օր), թիվը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության օրենք բառերը»:
  2. Օրենքի Նախագծի 1-ին հոդվածը նախատեսում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124–րդ հոդվածի 39-րդ մասում «վարելու իրավունքից զրկում» բառերը փոխարինել «վարորդական վկայականից օգտվելու իրավունքից զրկում» բառերով, իսկ «վեց ամիս ժամանակով» բառերից հետո լրացնել «առգրավելով վարորդական վկայականը եւ այն պահելով մինչեւ զրկման ժամկետի ավարտը» բառերով: Նշենք, որ օրենսգրքի 124-րդ հոդվածի 39-րդ մասով սահմանված է` « լողամիջոցներով երթեւեկելու կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տաuնհինգապատիկի չափով»: Ուստի նախատեսվող փոփոխությունը հստակեցման կարիք ունի:
  3. Օրենքի նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով նախատեսվում է օրենսգրքի մի շարք հոդվածների որոշ մասեր ներկայացնել նոր խմբագրությամբ. «վարորդական վկայականից օգտվելու իրավունքից զրկում վեց ամիս ժամկետով առգրավելով վարորդական վկայականը եւ այն պահելով մինչեւ զրկման ժամկետի ավարտը»: Չնայաց այն հանգամանքին, որ նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «առգրավել» բառը վերցված է Ճանապարհային երթեւեկության մասին կոնվենցիայից, այնուամենայնիվ շեշտենք, որ «առգրավումը» կիրառելի է ՀՀ քրեական դատավարությանում: Բացի այդ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. « Այնպիuի խախտում կատարելու դեպքում, որի համար uույն oրենuգրքին համապատաuխան կարող է վարչական տույժ նշանակվել տրանuպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձեւով, վարորդից վերցվում է վարորդական վկայականը մինչեւ գործի վերաբերյալ որոշում կայացնելը եւ տրվում է տրանuպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն … »: Մեր կարծիքով դրույթն այս մասով լրացուցիչ ուսումնասիրման եւ քննարկման կարիք ունի:
  4. Օրենքի նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել նոր 248.1 հոդվածով, որը տալիս է անմեղության կանխավարկածի հասկացությունը: Այս սկզբունքը կրում է ընդհանուր բնույթ եւ, օրինակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում այն ամրագրված է 2-րդ գլխում, որտեղ ամրագրված են քրեական դատավարության սկզբունքները: Մեր կարծիքով անհրաժեշտ է քննարկել վերոնշյալ դրույթն ՀՀ վարչական դատավարոթյան օրենսգրքի 2-րդ գլխում ամրագրելու հարցը, որտեղ ամրագրված են վարչական դատավարության սկզբունքները:
  5. Օրենքի նախագծի 13-րդ հոդվածով նախատեսված է փոփոխել Օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված տուգանքը չմուծելու դեպքում առաջացող տուժանքի հաշվարկման ձեւը: Ըստ ներկայացված Նախագծի հիմնավորման այս դրույթի փոփոխությունը կապված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հետ: Սակայն նշենք, որ վերոնշյալ հոդվածը վերաբերում է ուրիշի դրամական միջոցներն ապoրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուuափելու, վճարման այլ կետանցով դրանք oգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն uտանալու կամ խնայելու դեպքերին: Բացի այդ, նման եղանակով հաշվարկ կատարելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի այն բոլոր դրույթները, որոնք որոշակի իրավախախտման համար սահմանում են տուգանք, պետք է վերանայվեն, մասնավորապես` նույն 305-րդ հոդվածի 4-րդ մասը: Մեր կարծիքով այս դրույթը նույնպես խորը ուսումնասիրման եւ քննարկման կարիք ունի:

Ավելացնենք նաեւ, որ նախկինում Օրենսգրքի այս նույն 305-րդ հոդվածով սահմանված տուգանքների վերաբերյալ Վարչության կողմից 2005 թվականի դեկտեմբերի 29-ին ներկայացվել է թիվ 216 եզրակացությունը, որտեղ կարծիք ենք հայտնել տուգանքի նկատմամբ տուգանք նախատեսելու վերաբերյալ: (Կից ներկայացնում ենք եզրակացությունը):

Ներկայացված օրենքի նախագիծն ընդհանուր առմամբ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցման խիստ կարիք ունի, մասնավորապես 27-րդ հոդվածի 6-րդ մասին, 41-րդ հոդվածին:

Նշենք նաեւ, որ մասամբ է ներկայացված ՀՀ ԱԺ կանոնակարգի 47-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված փոփոխվող հոդվածները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ`
Մ.Հակոբյան
Ք.Մանուկյան