ԵԶՐԱԿ Ա ՑՈՒԹՅՈՒՆ

«1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին»Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-412-24.12.2008-ԱՀ-0110/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանի կողմից ներկայացված « 1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի hայ բնակչության նկատմամբ կատարված զանգվածային բռնությունները եւ բռնի տեղահանությունները, որոնք ուղեկցվել են դաժան սպան ություններով, ինչի արդյունքում զոհվել ու վիրավորվել են հազարավոր անմեղ մարդիկ, իսկ հարյուրհազարավորներն էլ դարձել են գաղթականներ ու մնացել անօթեւան, ցեղասպանություն ճանաչելու հետ:

Նախագծի հայտարարության տեքստից չեն երեւում այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել նման հայտարարությամբ հանդես գալու համար, մինչդեռ Նախագծի հիմնավորման մեջ դրանք հստակ շարադրված են:

Ընդունվող փաստաթուղթը բովանդակային առումով ավելի հիմնավորված եւ հանգամանալից տեսքի բերելու նպատակով առաջարկում ենք Նախագծի հիմնավորման մեջ բերված էական հանգամանքները ներառել Նախագծի հայտարարության տեքստում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարող` Ս. Յուզբաշյան