Եզրակացություն

 

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ -413-25.12.2008-ՊԻ -010/0) վերաբերյալ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի  օրենսդրության վերլուծության վարչությունում:

          1. Նախագիծը նպատակ ունի` վերացնել օրենքի նորմերի միջեւ ներքին հակասությունները, օրենքի նորմերի տարաբնույթ ընթերցումները եւ անհստակությունները, լուծել օրենքի գործողության ընթացքում բացահայտված իրավական կարգավորման առարկա խնդիրները, հեշտացնել օրենքով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթների իրացումը, կրճատել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամկետների կրճատում:

  2. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

 

 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

                                                                                                                          

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կատարողներ` Մ.Հակոբյան

                    Ք.Մանուկյան