Եզրակացություն
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-417-25.12.2008-ՊԱ -010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացված է Վարչության եզրակացությունը:
1. 2008թ. մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով վերոհիշյալ օրենսգիրքը լրացվել էր նոր` 44.1-րդ («Մանր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապորինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակով») եւ 44.2-րդ («Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը) հոդվածներով: Օրենսդրորեն, սակայն, ամրագրված չէ, թե վերոհիշյալ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը որ՞ լիազորված մարմինները պետք է քննեն, որը եւ Նախագծով առաջարկվել է սահմանել:
2. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
3. Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅ
ՈՒ
Ն
Կատարողներ` Մ.Հակոբյան
Ք.Մանուկյան