Եզրակացություն
«Վարչական իրավախախտ ո ւմների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղտային կոդ ` Կ - 421-08.01.2009 ԳԲ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն ներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացված է Վարչության եզրակացությունը:
1. 2008թ. հունիսի 17-ն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացվել էր նոր ` (« Վ աճառվող հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը եւ դրա շեղումների թույլատրելի չափերը չնշելը») 25-րդ մասով: Օրենսդրորեն, սակայն, ամրագրված չէ, թե վերոհիշյալ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը ո՞ր լիազորված մարմինը պետք է քննի, որն եւ Նախագծով առաջարկվել է սահմանել:
2. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
3. Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅ
ՈՒ
Ն
Կատարողներ`
Մ.Հակոբյան
Ք.Մանուկյան