Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի(փաստաթղթային կոդ` Պ-422-9.01.2009-ՄԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Հեղինե Բիշարյանի, ՀովհաննեսՄարգարյանի եւ Արծրունի Աղաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը` (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :

I. Նախագծի` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից հարկ է նշել, որ Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ՀՀ մի շարք օրենքներում:

II. Հայտնում ենք, որ 2008 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության 2008-2012 թվականների գործողությունների ծրագրում, որպես ՀՀ կառավարության գործունեության հիմնական ուղղություն, 4.4.2 բաժնում նախատեսված է նաեւ «գենդերային հավասարությունը` հասարակական, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում տղամարդ՟կանց եւ կանանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովումը»` որպես հանրային համերաշխության հաստատմ անը , սոցիալական պետության կերտմ ան ը եւ սոցիալական արդարության արմատավոր ման ը ն պատակադրվ ած ՀՀ կառավարության քաղաքականության ուղղություն:

III. Նախագիծը բովանդակային կարգավորման առումով չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-3-րդ, 11-րդ մասերով, ինչպես նաեւ նույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասերով նախատեսված իրավանորմերի պահանջներին, ուստի, առաջարկում ենք Նախագիծն ամբողջությամբ լրամշակել:

IV. Այդուհանդերձ, հարկ ենք համարում Նախագծի առանձին հոդվածների վերաբերյալ ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի «ՀՀ միջազգային իրավական ակտերի» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի» բառերով, քանի որ ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի` իրավական ակտերի համակարգը սահմանող 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ընդունվող իրավական ակտերից են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:

2. Առաջարկում ենք լրամշակել օրենքում օգտագործվող հիմնական հասկացություն՟ները սահմանող Նախագծի 2-րդ հոդվածը` այն լրացնելով Նախագծում օգտագործվող, սակայն ՀՀ օրենսդրությամբ չսահմանված հասկացություններով, ինչպիսիք են` «ժամանակավոր հատուկ միջոցառումներ», «ուղղակի եւ անուղղակի գենդերային խտրականություն» (Նախագծի 3-րդ հոդված), «գենդերային փորձաքննություն» (Նախագծի 4-րդ հոդված), «գենդերային վիճակագրություն» (Նախագծի 4-րդ եւ 6-րդ հոդվածներ), «պետական եւ ոչ պետական կառույցներ», «գենդերային ցուցիչ» (Նախագծի 6-րդ հոդված), «գենդերային ներկայացվածություն» (Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մաս), «ԱԺ համակարգ» (19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ) եւ այլն:

3. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածում նախատեսված « կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված ինստիտուցիոնալ կառույց» հասկացությունը հստակեցնել` սահմանելով այդ կառույցի իրավական կարգավիճակը եւ իրավասությունը:

4. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսված վ իճակագրության ձեւավորման իրականացման կարգի, վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման, կուտակման, ամփոփման, պահպանման, ինչպեu նաեւ վերլուծության, փոխանակման եւ վիճակագրական տեղեկատվության տրամադրման (հրապարակման) հետ կապվածհարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Պետական վիճակագրության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով:

5. Նախագծի 7-10-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումների վերաբերյալ հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ, 30-րդ, 30.2-րդ հոդվածներով արդեն իսկ ամրագրված են մարդկանց իրավահավասարության եւ խտրականության բացառման, հավասար ընտրական իրավունքը եւ ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության ընդունվելու իրավունքները երաշխավորող հիմնական դրույթները: Սահմանադրական այս ամրագրումների հիմքով ՀՀ ընտրական օրենսգրքում, «Տեղական ինքնակառավարման մասին», «Կուսակցությունների մասին», «Հանրաքվեի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ», «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքներում ամրագրված են մարդու` ընտրական իրավունքները երաշխավորող դրույթներ, իսկ « Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Դիվանագի՟տական ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Հյուպատո՟սական ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» եւ ՀՀ այլ օրենքներով արդեն իսկ սահմանված են այդ ծառայությունների մատչելության, անձանց իրավահավասարության, մասնավորապես` մրցույթների կազմակերպման եւ անցկացման կարգերի վերաբերյալ դրույթներ:

6. Առաջարկում ենք քննարման առարկա դարձնել Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման անհրաժեշտության հարցը, քանի որ սոցիալ-տնտեսական ոլորտում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունն ապահովող երաշխիքներն արդեն իսկ ամրագրված ե ն սոցիալ-տնտեսական իրավահարաբերություն՟ները կարգավորող ՀՀ նորմատիվ իրավական ակտերով, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական, սոցիալական ապահովության եւ սոցիալական ապահովագ՟րութ՟յան մասին եւ այլ  օրենսդրությամբ:

7. Նախագծի 12-րդ հոդվածում սահմանված են այնպիսի դրույթեր, որոնք արդեն իսկ ամրագրված են ՀՀ աշխատանքային օրենսգրքում, մասնավորապես` աշխատանքային օրենսդրության սկզբունքները սահմանող 3-րդ, ինչպես նաեւ գործատուի եւ աշխատողի իրավահարաբերությունները կարգավորող, նրանց իրավունքները եւ պարտականություն՟ները, աշխատանքային երաշխիքներն ու հատուցումները, սահմանափակումները, աշխատանքի հավասար վարձատրության եւ այլ դրույթները սահմանող, ինչպես նաեւ զանգվածային ազատումների դեպքում աշխատողների սոցիալ-իրավական երաշխիքներն ամրագրող այլ հոդվածներում:

8. Նախագծի 13-րդ հոդվածով գործատուի նկատմամբ սահմանված պատասխանատվությունը, այն է` «Գ ործատուն իրավունք չունի տարբեր սեռի աշխատողների նկատմամբ ճնշում գործադրել կամ հետապնդում իրականացնել այն հիմքով, որ նրանք մերժել են գործատուի սեռական ոտնձգությունները կամ գանգատ են ներկայացրել դատարան սեռական խտրականության հիմքով » , արդեն իսկ նախատեսված է ինչպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի 121-րդ, 221-րդ, 223-րդ հոդվածներով, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Բացի այդ, հոդվածի ձեւակերպումից կարելի է ենթադրել, որ նման արգելքը չի տարածվում, օրինակ, աշխատողի նկատմամբ:

9. Նախագծի 14-րդ հոդվածով նախատեսվել է, որ դատարանում կամ այլ մարմնում աշխատանքային վեճի քննարկման ժամանակ սեռային խտրականության փաստի ապացուցման պարտականությունը դրվում է գործատուի վրա: Նախ հարկ է նշել, որ ՀՀ Սահմ ա նադրության 22-րդ հոդվածով ամրագրված է, որ ոչ ոք պարտավոր չէ ցուցմումք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Ուստի, ստացվում է, որ գործատուն պարտավոր է ցուցմունք տալ իր դեմ, իսկ եթե նա հրաժարվի պարզաբանումներ տալուց, ապա ըստ այս հոդվածի տրամաբանության, դա կդիտվի որպես խտրականության առկայության փաստի ճանաչում:

Բացի այդ, ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի`գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների եւ առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Ուստի, գործատուի վրա չի կարող դրվել սեռային խտրականության փաստի ապացուցման պարտականությունը, առավել եւս գործատուի կողմից ապացույցներ ներկայացնելուց հրաժարվելը չի կարող դիտվել որպես խտրականության ճանաչում: Հարկ է նաեւ նշել, որ ինչպես հոդվածի, այնպես էլ Նախագծի բովանդակությունից պարզ չէ, թե իրավական ինչ հետեւանքներ կարող են առաջացնել գործատուի կողմից պարզաբանումներ տալուց հրաժարվելու դեպքում խտրականության առկայության փաստի ճանաչումը:

Հարկ ենք համարում նաեւ նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն` ապացույց կարող է լինել նաեւ գործին մասնակցող անձանց բացատրությունները եւ վկաների ցուցմունքները: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «պարզաբանումներ» բառը փոխարինել «բացատրություններ» բառով:

10. Նախագծի 15-րդ հոդվածով գործատուի համար սահմանվել է տեղեկատվության տրամադրման պարտականություն: Հարկ է նշել, որ գործատուի պարտականությունները սահմանված ենՀՀ աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածով: Իսկ Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվության տրամադրման հիմքերը եւ կարգը սահմանված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով: Բացի այդ, պարզ չէ, թե ի՞նչ տվյալներ պետք է պարունակի «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների հարցի կապակցությամբ» գործատուի կողմից տրամադրվող տեղեկատվությունը, ի՞նչ «լիազորված մարմնի/անձի» մասին է խոսքը, որին պետք է տրամադրվի այդ տեղեկատվությունը, ի՞նչ իրավասություն ունի այն եւ ի՞նչ հանրօգուտ նպատակով է օգտագործվելու այդ տեղեկատվությունը:

11. Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթի բովանդակությունը, ըստ էության, կրկնում է Նախագծի 7-րդ հոդվածով կարգավորող հարաբերությունների բովանդակությունը: Հարկ է նաեւ նշել, որ ՀՀ Սահմնադրության 30-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով հստակորեն ամրագրված են քաղաքական գործընթացներում ՀՀ քաղաքացիների մասնակցության ձեւերը, իսկ 3-րդ մասով սահմ ա նված է այն անձանց շրջանակը, ովքեր զրկված են այդ իրավունքից:

Նույն 16-րդ հոդվածի մյուս մասերում, ինչպես նաեւ Նախագծի 17-րդ եւ 18-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումներն արդեն իսկ ամրագրված են ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ բաժնում, 100-րդ, 104-րդ հոդվածներում, ինչպես նաեւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխում:

12. Նախագծի 19-րդ հոդվածում սահմանված են կ անանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մեխանիզմները ՀՀ Ազգային ժողովի կողմից: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածով ամրագրված է, որ ՀՀ Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ, իսկ Ազգային ժողովի գործունեության, նրա մարմինների ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ եւ Ազգային ժողովի կանոնակարգով: Մինչդեռ, Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում են Ազգային ժողովի նոր պարտականություններ, այն է` կատարել օրենսդրության գենդերային փորձաքննություն, «համալրել պետական ապարատում պաշտոնները» եւ այլն: Ավելին, սույն հոդվածով սահմանվել է ոչ միայն «Ազգային ժողովի համակարգի» նոր կառուցվածքային ստորաբաժանման ստեղծումը, այլեւ Ազգային ժողովի համար սահմանվել են վերահսկողության նոր տեսակներ ՀՀ կառավարության, ինչպես նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ:

Ավելորդ չենք համարում նաեւ նշել, որ Նախագծի 19-րդ հոդվածի համապատասխան կարգավորումները քննարկելիս հարկ էր հաշվի առնել, որ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովում ձեւավորվել եւ ներկայումս էլ գործում է մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, որի գործունեության ոլորտներից է նաեւ գենդերային հարցերի ոլորտը եւ որը ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ Նախագծի քննարկման համար նշանակվել է գլխադասային հանձնաժողով:

13. Նույն դիտողությունները վերաբերվում են նաեւ Նախագծի 20-րդ հոդվածին, որը սահմանում է ՀՀ կառավարության լիազորությունները եւ պարտականությունները կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման բնագավառում, Նախագծի 21-րդ հոդվածին, որը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համարնույնպես սահմանում է նոր լիազորություններ եւ պարտականություններ:

14. Նախագծի 22-րդ հոդվածով սահմանված « Տեղական ինքնակառավարման մարմինները կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման բնագավառում իրենց գործողությունները համապատասխանեցնում են գործադիր իշխանության մարմինների գործողությունների հետ » ձեւակերպումը տեղական ինքնակառավարման մարմինների ինքնավարության առումով, առաջարկում ենք քննարկել ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխի, «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի դրույթների շրջանակում:

15. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված կարգավորուման նպատակահարմարության հարցը, քանի որ այն արդեն իսկ ամրագրված է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով:

16. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն`« Իրավական ակտը պետք է լինի լիակատար , ա վարտված և լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները : Եթե հնարավոր կամ նպատակահարմար չէ այդ հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները կարգավորել տվյալ  իրավական ակտով , ապա դրանում հղումների ձևով կամ առանձին մասերով պետք է սահմանվեն այն իրավական ակտերի տեսակները , որոնցով կարգավորվելու են չկարգավորված հարաբերությունները , կամ նշվեն այն իրավաստեղծ մարմինները , որոնք պետք է կարգավորեն դրանք :»: Այս հիմքով առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 24-րդ հոդվածի «օրենքով սահմանված կարգով» բառակապակցությունը:

17. Առաջարկում ենք հստակեցնել նաեւ Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասի «հսկողություն իրականացնող մարմինների», ինչպես նաեւ նույն մասի 1-ին կետով նախատեսված «գրավոր միջնորդություններ» ներկայացնելու հասցեատերերի հասկացութ՟յուն՟՟ները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ`
Ա.Մխիթարյան
Դ.Թադեւոսյան