ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-423-12.01.2009-ՏՀ-010/0)

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի Օրենսդրության վերլուծության վարչությունում։

1. Ներկայացված օրինագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

2. «Հայաստանի Հանրապետության նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

3. Ներկայացված Նախագծի ընդունման համար հիմք է հանդիսացել «Խաղաղ նպատակներող ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի «ժդ)» կետը, համաձայն որի անվտանգության տեսանկյունից կարեւոր օբյեկտները կառուցվում եւ շահագործումից հանվում են օրենքով:

Սույն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ`
Ա. Գալստյան
Ս. Յուզբաշյան
Ա.Քոչարյան