ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ Պ-517-16.01.2009-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի,Մխիթար Մնացականյանի, Վարդան Բոստանջյանի, Արամ Սաֆարյանի Վոլոդյա Բադալյանի եւ Արսեն Ավագյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Նախագծի 1-ին հոդվածի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի2008թ. դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-782 որոշմամբ, որովՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 55-րդ հոդվածի 11-րդ կետին եւ 95-րդ հոդվածին հակասող եւ անվավեր են ճանաչվել ՀՀ դատական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերը: Նույն որոշմամբ, ՀՀ դատական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերը, ուժը կորցրած ճանաչելու վերջնական ժամկետ է սահմանված 2009 թվականի մարտի 1-ը, ինչից ենթադրվում է, որ մինչեւ 2009 թվականի մարտի 1-ը Նախագիծը Ազգային ժողովի կողմից պետք է ընդունվի, այլապես այն մասնակիորեն կհակասի «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համաձայն որի. «Գործողությունը դադարեցված բաժնի, գլխի, հոդվածի, մաuի, կետի, ենթակետի կամ պարբերության փոխարեն նույն համարով այլ բաժին, գլուխ, հոդված, մաu, կետ, ենթակետ կամ պարբերություն չի կարող ընդունվել:»:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
2. Նախագծի 1-ին հոդվածի«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի» (այսուհետ` Օրենսգիրք) բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 39-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի. «Oրենuգրքի լրիվ անվանումը հիշատակելիu դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաuտանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման oրը եւ oրենuգրքի վերնագիրը», իսկ Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդունման օր է համարվում ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը: Նախագծի հեղինակները այդ կերպ են ներկայացրել Պ-518-16.01.2009-ՊԻ-010/0 եւ Պ-5181-16.01.2009-ՊԻ-010/0 փաստաթղթային կոդերով նախագծերը:
3.Նախագծի 2-րդհոդվածի ընդունման անհրաժեշտությունը, ըստ նախագծի հեղինակների պայմանավորված է վճռաբեկ դատարանի նախագահի` Օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետով սահմանված «այլ լիազորություններ»-ի սահմանազանցությունները կանխելուն, մինչդեռ Օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետը հստակ սահմանում է, որ վճռաբեկ դատարանի նախագահը իրականացնում է նաեւ oրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ, որը փաստորեն չի կարող հակասել ինչպես Օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված լիազորություններին, այնպես էլ օրենքով սահմանված այլ լիազորություններին: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.«Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»:
Այս կապակցությամբ գտնում ենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Ա.Երեմյան
Ս.Յուզբաշյան
Ա.Քոչարյան