ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի
(փաստաթղթային կոդ Պ-518-16.01.2009-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի,Մխիթար Մնացականյանի, Վարդան Բոստանջյանի, Արամ Սաֆարյանի Վոլոդյա Բադալյանի եւ Արսեն Ավագյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2008թ. նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780 որոշմամբ, որովՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին,

18-րդ հոդվածի 1-ին մասին եւ19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր են ճանաչվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ եւ 118-րդ հոդվածների 1-ին մասերը: Նույն որոշմամբ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ եւ 118-րդ հոդվածների 1-ին մասերը ուժը կորցրած ճանաչելու վերջնական ժամկետ է սահմանված 2009 թվականի մարտի 31-ը:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթ Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

2. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով (այսուհետ` Օրենսգիրք) առաջարկվել է Օրենսգրքի 9-րդ հոդվածը`

1) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«3.1 գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:

3.2 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը (այսուհետ` վճռաբեկ դատարան) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` պալատի նախագահի եւ առնվազն հինգ դատավորի կազմով: Վճռաբեկ  բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:

3.3  Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է պալատի նախագահի եւ առնվազն հինգ դատավորի կազմով:»:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ դատարանը ունի երկու պալատ` քրեական, քաղաքացիական եւ վարչական, իսկ նրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին չի կարող անվանվել վճռաբեկ դատարան, ուստի առաջարկում ենք 3.2 մասից հանել (այսուհետ` վճռաբեկ դատարան) բառերը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի «115-րդ հոդվածի առաջին մասում» բառերը անհրաժեշտ է փոխարինել «115-րդ հոդվածի 1-ին մասում» բառերով նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի

3-րդ մասի պահանջները` «.... Հոդվածները, մաuերը կետերը համարակալվում են արաբական թվանշաններով:»:

4. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է«Օրենսգրքի 115 հոդվածի առաջին մասում «հրապարակման պահից» բառերից հետո լրացնել «մեկ ամիս հետո» բառերով:»: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որհետեւյալ փաստաթղթային կոդով Կ-5253-02.02 2009-ՊԻ-010/0 նույնանման օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել ՀՀ կառավարությունը, որը քննարկվել եւ 2009 թվականին փետրվարի 5-ին ընդունվել է Ազգային ժողովի կողմից:

5. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով (այսուհետ` Օրենսգիրք) առաջարկվել է Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասում «հրապարակման պահից» բառերից հետո լրացնել «մեկ ամիս հետո» բառերով: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որհետեւյալ փաստաթղթային կոդով Կ-5252-02.02 2009-ՊԻ-010/0 նույնանման օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել ՀՀ կառավարությունը, որը քննարկվել եւ 2009 թվականինփետրվարի 5-ին ընդունվել է Ազգային ժողովի կողմից:

Կան նաեւ տեխնիկական բնույթի թերություններ, մասնավորապես` Նախագծերի փաթեթում «Հոդված» բառը եւ հոդվածների վերնագրերը գրված են փոքրատառերով, մինչդեռ Օրենսգրքում դրանք գրված են մեծատառերով:

Համահունչ լինելու նպատակով առաջարկում ենքՆախագծերի փաթեթում ամրագրված «հոդված» բառերը եւ հոդվածների վերնագրերը համապատասխանեցնել Օրենսգրքի հետ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ա.Երեմյան

Ս.Յուզբաշյան

Ա.Քոչարյան