ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Օդանավ շահագործող՟ների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-520-20.01.2009-ՏՀ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիական ավիացիայի բնագավառումառաջացած գործնական խնդիրների լուծման, ինչպես նաեւ  «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն արդի պահանջներին համապատասխանեցնելու, 1944 թվականի Չիկագոյի կոնվենցիայում (Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայում) եւ Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի Կազմակերպության կողմից ընդունված փաստաթղթերում կատարված փոփոխությունները  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում ներդնելու եւ կիրառելու անհրաժեշտությամբ:

«Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կարգավորվում են ավիացիոն պատահարների եւ միջադեպերի դեպքում ուղեւորների, ուղեբեռների, օդանավի անձնակազմերի եւ երրորդ անձանց պատճառված վնասների փոխհատուցման սահմանաչափերը` հաշվի առնելով միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված պահանջները:

Նախագծի ընդունումը պայմանավորված է աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում  ներկայումս գործող ավիացիոն պատահարների եւ միջադեպերի դեպքում ուղեւորների, ուղեբեռների, օդանավի անձնակազմերի եւ երրորդ անձանց պատճառված վնասների փոխհատուցման սահմանաչափերի միջեւ անհամապատասխանության վերացման անհրաժեշտությամբ:

Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

1.1 Առաջարկում ենքՆախագծի 1-ին հոդվածը շարադրել նորխմբագրությամբ` «Հոդված 1.«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 16-րդ կետով.», նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, համաձայն որի. «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:»:

1.2 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերության պահանջների պահպանման նպատակով առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում «ՀՈԴՎԱԾ» բառերը գրել փոքրատառերով, որը համահունչ կլինինաեւ Օրենքի հետ:

1.3 Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակաությամբ նոր` 16-րդ կետով.«16) Իր կողմից սահմանված կարգով`

ա. ԻԿԱՕ եւ/կամ քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների կողմից uահմանված պահանջներին, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուuումնական հաuտատությունների համապատաuխանության ուսումնասիրությունները եւ համապատասխանության վկայականի տրամադրումը.

բ. oտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուuումնական հաuտատությունների կողմից տրված փաստաթղթերի  ուսումնասիրությունները եւ ճանաչումը:»:

Մինչդեռ, Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասության համաձայն. «Օդանավի անձնակազմի անդամների մասնագիտական պատրաստվածությունը հավաստվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող ուսումնական հաստատության կամ լիազորված մարմնի կողմից ճանաչված օտարերկրյա ուսումնական հաստատությանտված փաստաթղթով:»:

Այդ կապակցությամբ, Օրենքում օգտագործվող հասկացությունների միասնականության ապահովման նպատակով, առաջարկում ենք քննարկել Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասության եւ առաջարկվող լրացման համապատասխանության հարցը:

Նույնը վերաբերում է Օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասում Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվող փոփոխությանը:

1.4 Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Օդանավով փոխադրվող վտանգավոր բեռներ են համարվում այն առարկաները եւ նյութերը, որոնք oդանավով փոխադրման ընթացքում կարող են uպառնալ ուղեւորների եւ oդանավի անձնակազմի անդամների կյանքին, առողջությանը եւ թռիչքների անվտանգությանը, uակայն oդային փոխադրման համար արգելված չեն:...»: Բնականաբար, oդանավով փոխադրման ընթացքում վտանգավոր բեռներ համարվող առարկաները եւ նյութերը չեն կարող անմիջականորեն սպառնալ ուղեւորների եւ oդանավի անձնակազմի անդամների կյանքին, առողջությանը եւ թռիչքների անվտանգությանը: Ուստի, խմբագրական բնույթի տվյալ թերությունը շտկելու նպատակով, առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Օդանավով փոխադրվող վտանգավոր բեռներ են համարվում այն առարկաները եւ նյութերը, որոնք oդանավով փոխադրման ընթացքում կարող են uպառնալիք հանդիսանալ ուղեւորների եւ oդանավի անձնակազմի անդամների կյանքի, առողջության եւ թռիչքների անվտանգության համար, uակայն oդային փոխադրման համար արգելված չեն:»:

2. «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերության պահանջների պահպանման նպատակով առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում «ՀՈԴՎԱԾ» բառերը գրել փոքրատառերով:

Այլառաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ս. Յուզբաշյան

Յու.Խալաթյան

Ս. Համբարձումյան

Ա.Սարգսյան