ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (փաստաթղթային կոդ ` Պ-527-03.02.2009-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի եւ Արմեն Աշոտյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Ն ախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ներնուծվող որոշ ենթաակցիզային ապրանքների համար ակցիզային հարկի նվազեցմամբ:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Ներկայացված Նախագիծըչի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի բ) ենթակետի պահանջին. այն է` բացակայում է oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մաuին տեղեկանքը: Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
2. Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում ամրագրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասիպահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի ՆԱԽԱԳԻԾ բառը:»:
3. Նախագծի վերնագիրն անհրաժեշտ է գրել մեծատառերով` այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասիպահանջին, համաձայն որի. « Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով: »:
4. «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի համաձայն. «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:»:
Այդ կապակցությամբ առաջարկում ենքՆախագծի 1-ին հոդվածը շարադրել նորխմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ` «Հոդված 1.«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի առաջին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`»:
5. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 5 -րդ մասի համաձայն. «Oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին oրենքի նախագծին կցվում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է գործող oրենքի փոփոխվող հոդվածը:»: Մինչդեռ, Նախագծին կից ներկայացված է Ազգային ժողովի կողմից 26.12.2008թ. ՀՕ-28ընդունված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքը, որը ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 1-ից:
6. Դատելով կից ներկայացված տեղեկանքից, ենթադրվում է, որ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել 26.12.2008թ. ՀՕ-28ընդունված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Մինչդեռ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, օրենքով սահմանված կարգով ուժի մեջ չմտած իրավական ակտերը իրավաբանական ուժ չունեն:Հակառակ դեպքում, Նախագծով առաջարկվող փոփոխությունները պետք է դիտարկել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի շրջանակներում եւ, այդ առումով, առաջարկվող փոփոխությունները, իրենցից ներկայացնելով որպեսհարկ վճարողի գործելու պայմանները խuտացնող դրույթներ, պետք է ուժի մեջ մտնեն դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 30 oր հետո` ելնելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից: Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն, հարկի դրույքաչափի փոփոխությունը կատարվում է միայն ֆինանuական տարվա uկզբից: Այս առումով, Նախագծի ուժի մեջ մտնելու դրույթը վերանայման կարիք ունի:
7.Նախագծում ներառված չէ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «2206 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ, (խնձորի սիդը, պերրու (տանձի սիդը, մեղրաըմպելիք) ապրանքախմբի ներմուծման դեպքում հարկման բազայի միավորը, ինչպես նաեւ «2207 Էթիլային սպիրտ» ապրանքախումբը, ինչը պետք է դիտարկել որպես կամ տեխնիկական վրիպակ, կամ տվյալ ապրանքախմբի ակցիզային հարկից ազատում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅ
ՈՒ
Ն
Կատարողներ` Ս. Յուզբաշյան
Գ. Կիրակոսյան
Ս. Համբարձումյան