ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-529-06.02.2009-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Փաթեթի ընդունման նպատակը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլերկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիներին ծառայության ավարտից հետո առանց ավելացված արժեքի հարկի վճարման իրենց անձնական օգտագործման գույքը Հայաստանի Հանրապետություն ներմուծելու հնարավորության ընձեռումն է:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

2. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի 1-ին հոդվածովառաջարկվել է Օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ կետում «ինչպես նաեւ» բառերը փոխարինել «եւ» բառով, իսկ «կցորդները» բառից հետո լրացնել «Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու օտարերկրյա թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիները» բառերը:

Առաջարկվում է«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու օտարերկրյա թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիները» բառերը:» փոխարինել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիները» բառերով:

3. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ. «Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի....», նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

4. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի 1-ին հոդվածովառաջարկվել Օրենսգրքի 105-րդ հոդվածի 6.1 կետում «ինչպես նաեւ» բառերը փոխարինել «եւ» բառով, իսկ «կցորդները» բառից հետո լրացնել «Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու օտարերկրյա թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիները» բառերը:

Առաջարկվում է«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու օտարերկրյա թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիները» բառերը:» փոխարինել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիները:» բառերով:

Մեր կողմից ներկայացված առաջարկությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8.1. հոդվածի եւ «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Ս. Յուզբաշյան

Գ. Կիրակոսյան

Ս. Համբարձումյան