ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`Պ-533-16.02.2009-ՍՀ-010/0) վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. «2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի շրջանակում հաստատված «Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին» ծրագրի իրականացումը, ըստ Նախագծի հեղինակի, անհավասար պայմաններ է առաջացնում աշխատող եւ չաշխատող ծնողների ընտանիքների համար: Նախագծով առաջարկվում է երեխայի խնամքի նպաստ վճարել բոլոր ծնողներին, անկախ այն հանգամանքից, թե նրանք աշխատում են, թե ոչ:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Ա.Դանիելյան
Ա.Գալստյան
Յու.Խալաթյան
Ա.Սարգսյան