ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (փաստաթղթային կոդ` Պ-535-17.02.2009-ԳԿ-010/0)վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Անահիտ Բախշյանի եւ Արմեն Մարտիրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Ըստ հեղինակների, Նախագծի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածով պաշտպանվող արտահայտվելու եւտեղեկատվություն ստանալու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ Վարչության կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
«Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:»:
Այդ կապակցությամբ առաջարկում ենքՆախագծի 1-ին հոդվածը շարադրել նորխմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ` «Հոդված 1.«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ` օրենք) 59-րդ հոդվածի 14-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:»:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի 59-րդ հոդվածը 14-րդ մասով լրացվել է 2008թ. սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-137 օրենքով: Ընդ որում, հիշատակված օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարում Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների եւ հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգին (թվայնացում), որը անխուսափելի է եւ հրատապ հետեւյալ պատճառներով.
ա) Հայաստանը միացել է 2006 թվականի հունիսին Ժնեւում տեղի ունեցած Ռադիոկապի տարածաշրջանային կոնֆերանսում հաստատված Միջազգային հեռահաղորդակցության միության համաձայնագրին, համաձայն որի հաճախականությունների Եվրոպական կամ առաջին տիրույթի երկրների համար ռադիոհաղորդումների եւ հեռուստահաղորդումների հեռարձակման թվայնացման համար վերջնաժամկետ է սահմանվել 2015 թվականը,
բ) Եվրոպական երկրներում թվայնացման գործընթացն ամբողջությամբ ծրագրավորվել է ավարտել 2010-2012 թթ. եւ Հայաստանը կարող է միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներից ետ մնալ, հատկապես, հատկացված հաճախային շերտերը պահպանելու եւ երկրի տեղեկատվական անվտանգությունը ամրապնդելու տեսանկյունից:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Ս. Յուզբաշյան
Ա. Դանիելյան
Մ. Գեղամյան
Ս. Համբարձումյան