ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ներդրումային ընկերությունների, ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի
(փաստաթղթային կոդ` Կ-541.19.02.2009-ՖՎ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ներդրումային ընկերությունների, ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1.Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս բանկային կազմակերպությունների ֆիրմային անվանումների հայտերը ներկայացվում եւ գրանցվում են ՀՀ կենտրոնական բանկում, ինչը սակայն նախատեսված չէ «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Նախագծով ներկայացված առաջարկություններն ուղղված են բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային եւ ապահովագրական ընկերությունների, ֆիրմային անվանումների գրանցման ընթացակարգի միասնականացմանը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրա կանոնակարգմանը:
Փաթեթով ներկայացված «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ներդրումային ընկերությունների, ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով կատարվող փոփոխություններն ու լրացումները բացառապես պայմանավորված են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծովնախատեսված` ինչպես առեւտրային, այնպես էլ բանկային կազմակերպությունների ֆիրմային անվանումների հայտերին, ինչպես նաեւ դրանց քննարկմանը եւ գրանցմանը ներկայացվող միասնական պահանջների ապահովմամբ, ինչպես նաեւ պետական լիազորված մարմնի հստակեցմամբ:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Կ. Հարությունյան
Դ.Թադեւոսյան
Յու. Խալաթյան
Ա.Սարգսյան
Վ.Մանուկյան