ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԱԶԳԱՅԻՆԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

փետրվարի 2009թ.

ՕՎՎ-ե --------------

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

պարոն Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ


ԶԵԿՈՒՑԱԳԻՐ

«2008 թ.մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրությանԱզգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծի (Պ-542-19.02.2009-ՊԻ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանի, Գալուստ Սահակյանի, Հեղինե Բիշարյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արեւիկ Պետրոսյանի կողմից 2009 թվականի փետրվարի 19-ին Ազգային ժողով է ներկայացվել «2008 թ.մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություն՟ների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն որոշման նախագիծը 2009 թվականի փետրվարի 23-26-ի Ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում ընդունվել է ամբողջությամբ, ուստի, վերոհիշյալ նախագծի վերաբերյալ Վարչության կողմից եզրակացություն չի կարող ներկայացվել:

Խնդրում եմ Ձեր հանձնարարականը հիշյալի կապակցությամբ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                            Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ