ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությանկենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությանբյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Պ-543-19.02.2009-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գագիկ Մինասյանի, Վարդան Բոստանջյանի, Ստեփան Ասլանյանի, Դավիթ Հարությունյանի, Արաիկ Հովհաննիսյանի, Բագրատ Սարգսյանի եւ Արեւիկ Պետրոսյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգովներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությանկենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությանբյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Վերոնշյալ օրենքներում առաջարկվող  փոփոխություններն ու լրացումները ուղղված են Ազգային ժողովի մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, Ազգային ժողովում քննարկվող հարցերի ներկայացման, քննարկման կարգերի ու ընթացակարգերի հստակեցմանը, Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանման բնագավառում խնդրահարույց հարցերի կանոնակարգմանը, Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունների եւ դրանց հետ փոխկապակցված այլ հարցերի քննարկման պարզեցմանը, ինչպես նաեւ խնդրո առարկա օրենքներում առկա հակասությունների վերացմանը:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

1.1. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածից հանել «ժա1» կետը, քանի որ այն ավելորդ ծանրաբեռնված է, նկատի ունենալով, որայդ հարցը կարգավորված է նույն հոդվածի «ժէ» կետով:

1.2.Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի «թ» ենթակետում կատարել լրացում, որի կապակցությամբ թեեւ դիտողություններ եւ առաջարկություններ չկան, այնուամենայնիվ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածում կատարել փոփոխություն կապված Օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետում ամրագրված մշտական հանձնաժողովի քարտուղարության հետ: Այսպես, Օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն. «Մշտական հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական եւ մասնագիտական գործունեությունն ապահովում է մշտական հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է եւ գործում է մշտական հանձնաժողովի ու Աշխատակազմի կանոնադրություններով սահմանված կարգով՝ մշտական հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:»: Մինչդեռ, Աշխատակազմում նման ստորաբաժանում չի ձեւավորվել եւ ըստ էության դրա անհրաժեշտությունը բացակայում է:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել Օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետը նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ` «Մշտական հանձնաժողովների փորձագետները (մասնագետները) գործում են մշտական հանձնաժողովի ու Աշխատակազմի կանոնադրություններով սահմանված կարգով` մշտական հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ, եւ ապահովում են մշտական հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական եւ մասնագիտական գործունեությունը:» շարադրելու հարցը:

1.3.Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետի «Հանրապետության Նախագահը» բառերից հետո լրացնել «Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը եւ» բառերը:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետի «Հանրապետության Նախագահը, նրա» բառերը փոխարինել «Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը եւ» բառերով, այլապես կստացվի, որ դռնփակ նիստում կարող է մասնակցելոչ թե Նախագահի լիազորած ներկայացուցիչը, այլ Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի լիազորած ներկայացուցիչը:

Նույն առաջարկությունը վերաբերում է Նախագծի 19-րդ հոդվածի «ա)» ենթակետին:

1.4.Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքը լրացնել 301-րդ հոդվածով հետեւյալ վերտառությամբ. «Հանձնաժողովի հարցումները»: Հոդվածը հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ թե պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին հասցեագրված հարցումները իրականում ու՞մ կողմից պետք է կատարվեն, հանձնաժողովի նախագահի, թե՞ հանձնաժողովի որոշմամբ:

1.5. Նախագծի 13-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել 9-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ. «9. Ազգային ժողովի առաջին եւ երկրորդ նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում պատգամավորների ցանկությամբ Ազգային ժողովի գործունեությանն առնչվող  հարցերի վերաբերյալ կարող են կազմակերպվել սեմինարներ»: Լրացվող հոդվածի հստակեցման կապակցությամբ առաջարկում ենք քննարկել «պատգամավորների» բառից առաջ «առնվազն հինգ» բառերը լրացնելու, իսկ «սեմինարներ» բառը «դասընթացներ» բառով փոխարինելու հարցը:

1.6. Նախագծի 15-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» եւ «ե» կետերն ուժը կորցրած ճանաչել:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է. «Իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ. «Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» եւ «ե» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:», որը համահունչ է Օրենքի ձեւին (տեսքին):

Նմանատիպ խնդիր, որը վերաբերում է հոդվածի մասին, կետին եւ ենթակետին առկա է նաեւ Նախագծի ամբողջ տեքստում, որոնք հստակեցման կարիք ունեն:

1.7. Նախագծի 33-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 89-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ. «բ) Վերահսկիչ պալատի նախագահը` ներկայացնելով հաշվետվության, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի տարեկան  ֆինանսական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը:»:Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 33-րդ հոդվածի «բ» ենթակետից հանել «ֆինանսական» բառը, որը համահունչ կլինի «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի բ)կետին եւ 10-րդ հոդվածի 10-րդմասի դ) կետին:1.8.Նախագծի 34-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի «պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Ազգային ժողովի նախագահին» բառերով, «30» թիվն փոխարինել «15» թվով, իսկ «որոշմամբ» բառը փոխարինել «կողմից» բառով.»: Առաջարկում ենք նույն հոդվածի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ կերպ. « «30» թիվն փոխարինել «15» թվով, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Ազգային ժողովի նախագահին» բառերով, իսկ «որոշմամբ» բառը փոխարինել «կողմից» բառով»:

1.9. Նախագծի 34-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել նոր «ա1» կետով. «ա1) գտնվել է գործուղման մեջ կամ առկա է սույն օրենքի 98-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի որոշումը»:

Առաջարկության «գործուղման» բառին կարող է տրվել տարբեր մեկնաբանություններ: Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել«գործուղման» բառից առաջ «Ազգային ժողովի կողմից» բառերը լրացնելու հարցը:

1.10. Նախագծի 39-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 112-րդ հոդվածը լրացնել 5-րդ կետով, մինչդեռ, Օրենքի 112-րդ հոդվածի 5-րդ կետը Հա՟յաս՟՟տանի Հան՟րա՟պե՟տու՟թյան սահմանա՟դրա՟կան դատարանը 2007 թվականիփետրվարի 16-ի ՍԴՈ-678 որոշմամբ ճանաչվել է Հա՟յաս՟՟տանի Հան՟րա՟պե՟տու՟թյան Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերին հակասող եւ անվավեր:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք «5-րդ» թիվը փոխարինել «51-րդ» թվով:

1.11.Նախագծի 39-րդ հոդվածի «ե» կետով առաջարկվել է Օրենքի 112-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «4. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Աշխատակազմը` «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի միջոցով: Միեւնույն հաղորդման ընթացքում հանդես գալու համար հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին, ինչպես նաեւ դրանցում չընդգրկված պատգամավորներին (հավասար մասնակցությամբ), սույն օրենքի 18-րդ հոդվածի   1-ին մասի «ի2» կետով նախատեսված կարգով տրամադրվում է մինչեւ 3-ական րոպե, որից հետո մինչեւ 15 րոպե տրամադրվում է Աշխատակազմին` խորհրդարանական իրադարձությունները լուսաբանելու համար: «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Ազգային ժողովի նստաշրջանների ընթացքում սույն հոդվածի 21 -րդ մասով նախատեսված հեռուստաընկերությամբ` կիրակի օրը` ժամը 21-ին:», իսկ նույն հոդվածի «զ» կետով առաջարկվել է Օրենքի 112-րդ հոդվածի 4-րդ կետում «չընդգրկված պատգամավորներին» բառերից հետո լրացնել «` ըստ այբբենական հերթականությամբ» բառերը:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք Օրենքի 112-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ կերպ. «4. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Աշխատակազմը` «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի միջոցով: Միեւնույն հաղորդման ընթացքում հանդես գալու համար հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին, ինչպես նաեւ դրանցում չընդգրկված պատգամավորներին` ըստ այբբենական հերթականության (հավասար մասնակցությամբ), սույն օրենքի 18-րդ հոդվածի   1-ին մասի «ի2 » կետով նախատեսված կարգով տրամադրվում է մինչեւ 3-ական րոպե, որից հետո մինչեւ 15 րոպե տրամադրվում է Աշխատակազմին` խորհրդարանական իրադարձությունները լուսաբանելու համար: «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Ազգային ժողովի նստաշրջանների ընթացքում սույն հոդվածի 21 -րդ մասով նախատեսված հեռուստաընկերությամբ` կիրակի օրը` ժամը 21-ին:» եւ ըստ մեր առաջարկության Նախագծի «զ)» ենթակետի բովանդակությունը փոխարինել «է)» ենթակետի բովանդակությամբ:

1.12.Նախագծի 41-րդ հոդվածի «38-րդ հոդվածի» բառերը փոխարինել «39-րդ հոդվածի» բառերով:

Նախագծի տեքստում առկա են օրենսդրական տեխնիկայի կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնք կարող են շտկվել աշխատանքային կարգով:

2. «Հայաստանի Հանրապետությանկենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

2.1. «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:»:

Այդ կապակցությամբ առաջարկում ենքՆախագծի 1-ին հոդվածը շարադրել նորխմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ` «Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությանկենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.»:

2.2. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետի «ֆինանսական» բառը անհրաժեշտ է հանել, որը համահունչ կլինի «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի բ)կետին եւ 10-րդ հոդվածի 10-րդմասի դ) կետին:

3. «Հանրապետությանբյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

«Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:»:

Այդ կապակցությամբ առաջարկում ենքՆախագծի 1-ին հոդվածը շարադրել նորխմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ. «Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությանբյուջետային համակարգի մասին»Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ` օրենք) 25-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ.»:

Առաջարկում ենք քննարկել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությանկենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությանբյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու հոդվածները «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու հարցը:

2009 թվականի փետրվարի 19-ինշրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի Փաթեթը փորձաքննության է ենթարկվել Փաթեթին կից ներկայացված գործող օրենքի փոփոխվող հոդվածներին համապատասխան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ս. Յուզբաշյան

Ա.Երեմյան

Ա.Մխիթարյան

Ս.Համբարձումյան