ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամի կարգավիճակի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-544-24.02.2009-ԳԿ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի, Արմեն Աշոտյանի, Մխիթար Վարագյանի, Լյովա Խաչատրյանի, Սամվել Բալասանյանի, Հակոբ Հակոբյանի, Մարտուն Գրիգորյանի, Ռուստամ Գասպարյանի, Միքայել Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Արմեն Մխիթարյանի, Գրիգորի   Մարգարյան ի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Օրենքի ընդունումը պայմանավորված է  ՀՀ հավաքականի անդամի  կարգավիճակի հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ Վարչության կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական կենսաթոշակների մասին», «Ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասին» եւ այլ օրենքներում:

Նախագծի ընդունումը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

2. Հարկ ենք համարում նշել, որ նախագծի կառուցվածքն ամբողջությամբ պետք է համապատասխանեցվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

3. Նախագծի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասին, այն է.

« Նորմատիվ եւ ներքին իրավական ակտերը պետք է ունենան վերնագրեր:

Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատաuխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մաuին », մինչդեռ, նախագծի վերնագիրը չի արտացոլում նախագծի բովանդակության վերաբերյալ պատշաճ տեղեկություն:

4. Նախագծի 1-ին հոդվածում «իրավունքների եւ պարտականությունների» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «ֆինանսական գործունեության» բառերով:

5. Նախագծում անհրաժեշտ է լրացնել նախագծում տեղ գտած հասկացությունները սահմանող դրույթներ:

6. Նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածներն առաջարկում ենք հստակեցնել եւ դրանք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ մասերի պահանջներին:

7. Նախագծի 7-րդ հոդվածի վերջում «ՀԱՕԿ-ի» հիշատակում-հապավումը հարկավոր է բացել` ավելացնելով «(այսուհետ` ՀՕԱԿ)» բառերը:

8. Նախագծի 8-րդ հոդվածի`

ա) վերնագրում «մարզիկների» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «եւ սպասարկող անձնակազմ» բառերը,

բ) 1-ին ենթակետից անհրաժեշտ է հանել «գիշերավարձ» բառը, իսկ 3-րդ ենթակետում «փորձակոնստրուկտորական» բառը հստակեցնել` համապատասխանեցնելով այն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասին,

գ) 4-րդ ենթակետում ամրագրված դրույթներն առաջարկում ենք քննարկել ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից,

դ) 5-րդ ենթակետն առաջարկում ենք հանել «ՀԱՕԿ-ի, մարզաձեւերի ֆեդերացիաների եւ» բառերըփոխարինել «ինչպես նաեւ» բառերով, իսկ «տրենաժորներ» բառը փոխարինել «մարզասարք» կամ «վարժասարք» բառերով,

ե) 6-րդ ենթակետի «ամենամսյա դրամական եկամուտ» հասկացությունը հստակեցման կարիք ունի, առավել եւս որ հաջորդ ենթակետերում նշված աշխատավարձը, դրամական պարգեւը, պատվովճարը, պարգեւատրումը, թոշակը, ըստ էության իրենցից ներկայացնում են դրամական եկամուտ եւ այդ հարաբերությունները պետք է կարգավորվեն նույն հոդվածի 1-ին մասում ամրագրված երկկողմ պայմանագրի շրջանակներում: Նշենք որ 8-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «երկկողմ պայմանագիրը» բառակապակցությունը նույնպես պետք է հստակեցվի, քանի որ պարզ չէ թե ինչ պայմանագրի մասին է հիշատակվում եւ դրանից հետո պարզ կլինի թե կողմերը միմյանց նկատմամբ ինչ իրավունքներ ու պարտականություններ են ստանձնում:

Նույն հոդվածի 6-րդ ենթակետում թոշակ ստանալու իրավունքն անհրաժեշտ է հստակեցնել, եթե խոսքը գնում է կենսաթոշակիմասին, ապաայդ իրավահարաբերությունները արդեն կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով եւ անհրաժեշտ է նշված դրույթները համապատասխանեցնել հիշյալ օրենքի պահանջներին:

9. Նախագծի 9-րդ հոդվածը նույնպես վերախմբագրման կարիք ունի, քանի որ այն կրում է հռչակագրային բնույթ եւ անհրաժեշտ է դրանում ամրագրված դրույթները համապատասխանեցնել«Ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Միաժամանակ առաջարկում ենք նույն հոդվածի 2-րդ մասը հանել, քանի որ նախագծի 15-րդ հոդվածով արդեն սահմանվում է օրենքի խախտման վերաբերյալ պատասխանատվության կարգը:

10. Նախագծի 10-րդ հոդվածի`

ա) 1-ին մասից առաջարկում ենք հանել «պրակտիկ» բառը կամ փոխարինել այլ բառով,

բ) 2-րդ մասի 1-ին ենթակետից անհրաժեշտ է հանել նաեւ «գիշերավարձ» բառը,

գ) 2-րդ ենթակետում ամրագրված «սպորտային բարձր արդյունքներ» բառակապակցությունը հստակեցման կարիք ունի` այդ արդյունքների գնահատման չափանիշների տեսանկյունից,

դ) 2-րդ մասի 3-րդ ենթակետից անհրաժեշտ է հանել «թոշակ» բառը,

ե) 2-րդ մասի վերջին ենթակետը անհրաժեշտ է հանել, քանի որ աշխատանքային պայմանագիրը լուծելու կարգը եւ ձեւերը արդեն իսկ սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ:

11. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում ամրագրվածմարզիչների եւ մասնագետների որակավորման բարձրացմանը վերաբերող դրույթը առաջարկում ենք վերանայել եւ հստակեցնել թե որոնք են այդ եղանակները եւ ում կողմից պետք է վերահսկվի եւ անցկացվի այդ որակավորման գործընթացները:

Նույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ ենթակետերն առաջարկում ենք վերախմբագրել, քանի որ դրանք կրում են հռչակագրային բնույթ:

12. Նախագծի 14-րդ հոդվածից « … պետական բյուջեի միջոցների» բառերից հետո առաջարկում ենք հանել « ինչպես նաեւ ՀԱՕԿ-ի, համապատասխան մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների, ինչպես նաեւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների » բառերը:

13.Նախագծի 15-րդ հոդվածը անհրաժեշտ է վերախմբագրել հետեւյալ բովանդակությամբ` «Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

14. Առաջարկում ենք նաեւ ներկայացված նախագծում ՀՀ հավաքական թիմի անդամներին, մարզիկներին, մարզիչներին, մասնագետներին պարգեւատրվելու, կոչումներ ստանալու եւ այլ խրախուսման ռեժիմներ սահմանելու հարցերը քննարկել տվյալ ոլորտը կարգավորող օրենքներին համապատասխանության տեսանկյունից:

Ներկայացված նախագծի վերաբերյալ առկա են այլ դիտողություններ եւ առաջարկություններ, որոնք կարելի է քննարկել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ`

Ա.Դանիելյան

Ս.Յուզբաշյան

Մ.Գեղամյան

Ս.Համբարձումյան