ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-545-24.02.2009-ԳԿ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Գալստյան ի, Վահան Հովհաննեսյան ի, Միքայել Մանուկյան ի, Արծվիկ Մինասյան ի, Անահիտ Բախշյան ի, Հեղինե Բիշարյան ի եւ Արմեն Աշոտյան ի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության:
Ըստ հեղինակների, Նախագծի ընդունումը, որով առաջարկվել է առանձին հոդվածով սահմանել «Հայաստանի Հանրապետության վաստակավոր գրադարանավար» կոչումը, «կնպաստի գրքի եւ գրադարանային գործի նկատմամբ հարգանքի մթնոլորտի ձեւավորմանը եւ արժանին կմատուցի այն գրադարանավարներին, ովքեր խթանել են ոլորտի զարգացմանն ու հոգեւոր-մշակութային արժեքների տարածմանը»։
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
2. Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում ամրագրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է գրել մեծատառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին:
3. Նախագծի 1-ին հոդվածի «3-րդ հոդվածում ավելացնել «ժ.1» կետ» բառերը անհրաժեշտ է փոխարինել «3-րդ հոդվածը լրացնել «ժ.1» կետով» բառերով, որը համահունչ է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին: Նույնը վերաբերում է Նախագծի 2-րդ հոդվածին: Բացի այդՆախագծի 1-ին հոդվածի «ժ.1» բառերը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասին:
4.Նախագծի 2րդ հոդվածով առաջարկվել է Օրենքը 13-րդ հոդվածից հետո լրացնել 13.1-րդ հոդվածով «Վաստակավոր գրադարանավարի պատվավոր կոչումը» վերնագրով, որն ըստ Նախագծի տրամաբանության, կապված չէ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման հետ: Մինչդեռ, Օրենքի11-րդ հոդվածում«գրադարանների» բառը չհանելով,ստացվում է, որ բացի վաստակավոր գրադարանավարի պատվավոր կոչումից գրադարանների աշխատողները կարող են պարգեւատրվել նաեւ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումով:
5. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի բովանդակությունը վերախմբագրել, քանի որ առկա են մի շարք բառակապակցություններ, որոնք կրում են հռչակագրային բնույթ, դրանք են` «մասնագիտական բացառիկ կարողություններ», «վաստակ եւ նվիրում ցուցաբերած» եւ «հոգեւոր-մշակութային արժեքների հանրահռչակմանն ու տարածմանը» եւ այլն։
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`Ա. Դանիելյան
Ս. Յուզբաշյան
Ս. Համբարձումյան