ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն
կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-547-26.02.2009-ՍՀ-010/0) վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Սուքիաս Ավետիսյանի, Գագիկ Մելիքյանի, Գագիկ Գեւորգյանի, Էդուարդ Շարմազանովի, Մանվել Ղազարյանի, Լեւոն Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունկատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
1. Ներկայացված Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է ծնողներից մեկին`յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը հաշվառել որպես ապահովագրական ստաժ` առանց սահմանափակումների:
3.Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա.Դանիելյան
Ա.Գալստյան
Ա.Սարգսյան
Յու.Խալաթյան